ՀԴՄ կտրոնների էպոպեան շարունակվում է…

hdmԱյսօր ընկերս իր հարազատներից, հարևաններից հավաքած ՀԴՄ կտրոնները տարել է Հարկային տեսչության տարածքային բաժին` ասել են STOP: Քանի որ կտրոններից ստանալիք գումարն անցնում է 60 հազարից, ուրեմն պետք է գնաս Պետեկամուտների կոմիտե ու հավաքածդ կտրոնների համար դեկլարացիա գրես: Արա, էս հայերը կլնի՞ մի բան նորմալ անեն: Երևի մոռացել են, որ ասում էին հարևաններով, բարեկամներով հավաքվեք, 6 միլիոնի կտրոն բերեք, ու ստացեք մեծ գումարներ: Հիմա տեսան իրանց ասածների տակից դուրս չեն գալիս, սկսեցին արհեստական բարդություններ ստեղծել: Եվ այս ամենն անօրինական է: Բացի այդ, խոսակցություններ կան, որ տարածքային բաժիններում կան, այսպես կոչված, դալալներ, որոնք քեզանից վերցնում են կտրոնները կես գնով, որպեսզի դու հերթ չկանգնես: Հետո էլ ինքն իր ծանոթների միջոցով ստանում է հասանելիք բոնուսը:

Ձեր այն ծանոթներին, որոնք դեռ չեն ստացել իրենց հասանելիք գումարը, և որոնցից կպահանջեն դեկլարացիա գրեն, ասեք, թող դեկլարացիայի մեջ գրեն մեկ նախադասություն` նվեր եմ ստացել 150 մարդուց: Անօրինականություններին ապուշությամբ պետք է պատասխանել:

Tags: ,

4 Responses to “ՀԴՄ կտրոնների էպոպեան շարունակվում է…”

  1. Արմենյան Says:

    Սաղ ժողովուրդը լոտո ա խաղում 🙂

  2. tsiranyan Says:

    Իրականում բոնուսային այս գումարների վերադարձնելը, որը մոտավորապես երեք տոկոս է կազմում, վատ գաղափար չէ: Բայց իրականացնողները պետք ա իրականացնող լինեն, դե չէ արդեն սկսել են հերթական ֆռիկները, որովհետև դարձել են իրենց մշակած ծրագրի գերին, քանի որ չէին պատկերացնում, ավելի ճիշտ ուղեղներն ետքան ա հասել, որ բոնուսով հավաքված կտրոններն այդքան շատ կլինի: Իմ տվյալներով ամեն կվարտալ վերադարձվող գումարների թիվը կազմելու է մի քանի միլիարդ դրամ:

  3. tsiranyan Says:

    Հեսա բանկերը հրաժարվելու են անդորագրերով գումարներ տրամադրել,ք անի որ ՀՀ կենտրոնական բանկը իրենց փոխանցելու գումարներ չի նախատեսել:

  4. Արմենյան Says:

    Կտրոնների ընդհանուր գումարների հիման փող ստանալն իրոք վատ միտք չէ, սակայն Հրանտի կողմից խաղարկվող թվերը հիմարություն է:

Leave a comment