Posts Tagged ‘Mariam Sukhudyan’

Եվս մեկ գործ “անպետք” մարդու դեմ…

August 23, 2009

mariam_sukhudyanՎերջին օրերին ականատես ենք լինում ևս մեկ աղմկահարույց գործի, երբ մեղադրյալի աթոռին կարող է հայտնվել ռեժիմի դեմ պայքարող ակտիվիստներից ևս մեկը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:

Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ և դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից:

Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում է այլակարծության նկատմամբ:

Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս` Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամներս

-պահանջում ենք անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ

-կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին

-դիմում ենք միջազգային կազմակերպություններին խնդրանքով աջակցություն ցուցաբերել մեր պահանջներին և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ:
Հելսինկյան Ասոցիացիա

Սոցիոսկոպ
“Ասպարեզ” լրագրողական ակումբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
Վերնատուն-քաղբանտարկյալների կանայք
Հանրային իրազեկման և գիտելիք կենտրոն
Ժողովրդավարությունն Այսօր
Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա

Advertisements