Posts Tagged ‘Karabagh’

Էս մարդուն պետք է ասել, որ Մասիսն էլ մերը չի

July 10, 2009

Mosi HakobyanՄի հատ լավ անեկդոտ կա. մեկը ջղայնացած նստում ա տաքսի, ասում ա` քշի’ Թուրքիա: Վարորդը հարցնում ա, այ մարդ ինչի, ասում ա` Մասիսը թուրքերը խլել են: Հա բայց ետ շուտա եղել, ասում ա վարորդը: Ես հենց նոր իմացա, քշի’ Թուրքիա, ես դրանց հերն եմ անիծել, քշի’:

Այսօր կարդում էի Արցախի ՊՆ նախարարի խոսքերը և հերթական անգամ ինձ մեղադրում, որ շարունակում եմ զարմանալ ցինիզմի տարբեր դրսևորումների վրա: Ուրեմն այս ՊՆ նախարարն այն հարցին, թե դուք հակասություններ ունեք բանակցություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հետ, հայտարարել է, որ քանի դեռ մենք բանակող կողմ չենք, մենք չենք կարող հակասություններ ունենանք: Մեկը հարցնի` է լինեիք, ո՞վ էր ձեռքներդ բռնել: Թե դանակը ոսկորին պետք է հասներ, որ հասկանայիք, որ իքներդ ձեզ ուղարկեցիք արխիվ 1998 թվականին ու հիմա այդպես հեշտ պետք է վերադառնաք բանակցային գործընթաց: Իհարկե ո’չ: Էն ժամանակ ձեզ ձեռք էր տալիս, քանի որ կամաց կամաց վերածվում էիք օլիգարխների, ձեր էշին չոշ ասող չկար, Քոչարյան Ռոբերտն էլ հմտորեն լղոզում էր բանակցային գործընթացը` կարծելով, որ այդ կերպ ապահովում է իր և իրեն շրջապատող պննախարարատիպ օլիգարխների ունեցվածքը և թույլ է տալիս, որպեսզի այդ ունեցվածքը հարյուրապատկվի, բայց իրականում Հայաստանն ու Արցախը գնում էին դեպի այն խորը անդունդը, որում հիմա հայտնվել են: Ու էտ ընչաքաղցության մոլուցքը “հանկարծ” նրանց թույլ տվեց հասկանալու, որ` վայ, էս վիճակը լավ չի, Սերժն աչքիս բանա ստորագրում: Բա ի՞նչ անենք: Ասում են, գլխի և պատի միջև որոշակի փոխհարաբերություն ապահովելու դեպքում մի քիչ կթեթևանք, բայց ընդամենը մի քիչ:

Ցավոք բերեցիք հասցրեցիք էս օրին… Պատրաստվե’ք պատերազմի, այն սարերի հետեևում չէ…

Լուսանկարը` news.am