Posts Tagged ‘Genocide’

Երբ ասածդ մի գրոշի արժեք չունի

August 31, 2009

Նոր կարդում էի Սերժի հարցազրույցը ԲիԲիՍի ռուսական ծառայությանը: Սկզբում կարդացի դրա թարգմանված տարբերակը` Tert.am-ում: Ասեցի, երևի հայերեն թարգմանությունը լավը չի, քանի որ նույնիսկ այդքան թույլ գիտելիք և մտածելու կարողություն ունեցող ՍՍ-ն չէր կարող այսքան անիմաստ հարցազրույց տալ: Հետո գտա անգլերենով տարբերակը մի քանի կայքերում` էլի նույնը: Վերջապես կարդացի ԲիԲիՍի-ի կայքում տպագրված բնօրինակ տեքստը` ավելի լավա հայերենի վրա կանգնած լինեի:

Այս հարցազրույցը Սերժի արտաքին քաղաքականության կռախն է, այսքան անատամ, բավանդակազուրկ հարցազրույց տվող մարդն իրավունք չունի երկիր ներկայացնելու: Թուրքիան հաղթեց Սերժի նախաձեռնած հայ-թուրքական մերձեցման խաղում: Հարցազրույցը ցույց է տալիս, որ Սերժն իրեն պատեպատ է տալիս, բայց այլևս ի վիճակի չէ ադեկվատ քայլերի դիմել` գնալ, թե չգնալ Թուրքիա: Գնա էլ, չգնա էլ, միանշանակ պարտվել է թուրքական ճակատում` հանձնաժողովի ստեղծելու հարցում զիջեց, սահմանը չբացվեց, ղարաբաղյան հարցն էլ ամուր մտավ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ: Հետո էլ Հ2 հեռուստաընկերության մեկնաբանն էլ շաբաթ օրվա լրատվական թողարկաման ժամանակ զարմանում էր , թե ինչու՞ են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներն հայերի հետ ունեցած խնդիրները քննարկում առանց հայկական կողմի: Պատասխանը շատ պարզ է, սիրելի լրագրող. Թուրքիան և Ադրբեջանը մեր հարցերը լուծում են, քանի որ հայկական կողմն դրանք լուծել ունակ չէ: Հայկական կողմին, ցավոք սրտի, հենց շնորհիվ ՀՀ իշխանությունների այնպես են անկյուն մտցրել, որ մեր ձայնն արդեն կարևոր չէ:

Նորմալ երկրում ղեկավարն այսքանից հետո գնում է: Բայց նորմալ երկրում…

Խմորը շարունակում է ջուր տանել

April 28, 2009

dashnakԹասիբները մի քիչ աշխատեց և դաշնակները հեռացան կոալիցիայից, բայց հավանաբար մինչև ընտրությունների վերջ: Քանի որ այս ընտրություններին “դհոլներ” կարծես չկային, դրանց պակասությունը զգացվում էր: Դե չէ անհասկանալի է դաշնակների` կոալիցիայից դուրս գալու ձևակերպումները` անհամաձայնություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ֆորմատի, լավ բռնվեք` ղարաբաղյան կարգավորման հետ: Սրանք կամ շատ խորը քնի մեջ են եղել, ու հանկարծ զարթնել են ապրիլի 27-ին ու հայտնաբերել, որ բանը բանից անցել է, կամ, որն ավելի հավանական է և հաստատում է իմ` վերոնշյալ պնդումը, “դհոլի” աթոռն ազատ էր, դաշնակներից էլ լավ թեկնածու չկա: Ձեռի հետ էլ “Հոպարը” (ասում են իշխանական շրջանակներն ի հակակշիռ Լևոն Տեր-Պետրոսյանին վերջինիս շրջապատում “պապիկ” կոչելուն, Սերժին իրենց կռուգում կոչում են Հոպար) կփչացնի այդ ազգային արժեքը` Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Այսօր էլի խոսել է Վարդան Օսկանյանը, որը դժգոհել է ՀՀ իշխանություններից: Քոչարյանը մոտակայքում է… Հոպար, զգու’յշ…

Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու…

April 25, 2009

Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանության ճանաչում, Օբաման կարտասանի՞, թե ոչ, Օբաման չարտասանեց…

Ահա այս մի քանի նախադասություններն ու կապակցությունները երեկ անընդհատ շրջում էին Երևանով մեկ, հեռուստատեսությամբ, Ծիծեռնակաբերդում, ինտերնետը հեղեղված էր դրանով: Բռնվե’ք, դաշնակները դուրս են գալիս, որը եթե իրականություն դառնա, ապա արդեն չափազանց ուշ է, պալիտ եք եղել, վերջ:

– Կիրո, դեմն ընտրություններա… Թքած մեր բիզնեսների վրա, արի’ դուրս գանք:

– Իհարկե թուրս գանք, Վահան ջան, խայթառակ ենք լինում:

Սերժն էլ խոսեց, բայց խոսքում մի համոզիչ բառ չկար…

Կրկին անգամ ապացուցեցինք, որ դեռ երկար ճանապարհ ունենք` “մեր ուզած” ազգը դառնալու համար…

Բայց որ դեռ զարգացումներ լինելու են, այն էլ ներքաղաքական, այն էլ խորը ճգնաժամի տեսքով, էտ հաստատա… Կարսն ու հանձնաժողովը հանգիստ չեն տալու…

Ապրիլի 24…

April 24, 2009

genocide

Լուսանկարն` այստեղից

Հայ-թուրքական զարգացումներ

April 24, 2009

Իսկ ՀՅԴ-ն դերի մեջ է, բայց նրա խաղն այլևս ոչ մեկի չի հետաքրքում…

 armenia-turkeyԱյսօր բազմաթիվ էին արձագանքները` հայ-թուրքական հաշտեցման` ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարության վերաբերյալ: Խոսեցին շատ քաղաքական ուժեր` ցեղակրոններից մինչև կատարյալ անողնաշարներ: Ուշագրավ էր ՀՅԴ “բարկությունը”, որը հայտարարել է, թե կվերանայի իր մասնակցությունը կոալիցիային. “Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին:” Բայց, ցավոք, ուշ է: Ոչ մեկի արդեն չեք հետաքրքրում: Վերջ: Ու, Աստված չանի, որ այս ամենն արած լինեք ընտրություններին մի երկու տոկոս ավել տանելու համար: Առանց այն էլ լքված եք բոլորի կողմից, սա կլինի գագաթնակետը:

Միակ խելքը գլխին հայտարարությունն արել է ՀԱԿ-ը` առանց որևէ ջղաձգումների` պահանջելով “անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության շահերին առնչվող այս փաստաթուղթը: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի՝ սույն փաստի քաղաքական գնահատականին, այն մենք կտանք նշված փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո։”

Ցավոք, այս բլոգում վաղ առավոտյան տեղադրված հոդվածում կարծիք էր արտահայտվել, որ սա հիասքանչ նվեր է Թուրքիային` ապրիլի 24-ից առաջ, իսկ Օբամային այս քայլը հնարավորություն է տալիս իրերն իրենց անունով չկոչելու համար: Այդ կարծիքը կիսում են թե տեղական և թե շատ օտարերկրյա մասնագետներ:

Այսօրվա զարգացումների վերաբերյալ առավել ուշագրավ հրապարակումները`
http://www.nytimes.com/2009/04/24/world/europe/24turkey.html?ref=world
http://www.rian.ru/world/20090423/169090169.html
http://www.rian.ru/politics/20090423/169028120.html
http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1155184.html
http://www.ft.com/cms/s/0/af07367a-2ff7-11de-a2f8-00144feabdc0.htmlhttp://tert.am/am/news/2009/04/23/washingtonpost/
http://tert.am/am/news/2009/04/23/opinionexpert/

Հերթական ֆռի՞կ, թե՞ առաջընթաց…

April 23, 2009

Այսօր գիշեր շատ լրատվամիջոցներ հայտնել են այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի արտգործնախարարի մասնակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` հաստատտելով երկկողմ հարաբերությունները կարգավորող հստակ ժամանակացույց և ծրագիր: Իհարկե սա բավականին ուշագրավ լուր է, եթե հերթական ձգձգման և պրոցեսի երկարացման առիթ չդառնա: Հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե որն են “ճանապարհային քարտեզի” կետերը: Կրկին արտահայտում եմ իմ մտահոգությունը համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որը կքննի ցեղասպանության եղելիության խնդիրը: Սա թույլ տալ չի կարելի:

Մի բան, այդուամենայնիվ, ակնհայտ է. Թուրքիան ապրիլի 24-ից առաջ ստացավ անհավանական թվացող նվեր: Օբաման այլևս ալիբի ունի և կարող է առխային Ցեղասպանություն բառը չարտասանի: Բա հո հայ-թուրքական հարաբերությունների այս “բարձր” մակարդակը մի բառով չի՞ բռնի ու խափանի: Հայ դիվանագիտությունն էլի իր “բարձրության” վրա է:

http://www.armeniaforeignministry.com/index_arm.html

http://tert.am/am/news/2009/04/23/erdoghanbabacan/

http://en.rian.ru/world/20090423/121256527.html

http://www.google.com/hostednews/ap/article/

ALeqM5hMIVhRL1IZsbsjcPwt34qFbwomhgD97NQ1HG0

http://www.jpost.com/servlet/Satellite?cid=1239710763306&pagename=JPost/JPArticle/ShowFull

http://news.rambler.ru/search?query=армения%20турция&site=268CCE&sort=0

http://www.bloomberg.com/apps/news?pid=20601102&sid=a82zb_XUTeUA&refer=uk

Օբամայի այցը Թուրքիա

April 6, 2009

Obama_Gul

Ձեզ եմ ներկայացնում մի քանի ուշագրավ հրապարակում` Օբամայի այցի վերաբերյալ : Մեկնաբանություններն` ավելի ուշ:

Օբաման խոսեց Թուրքիայում

Օբաման չի փոխել իր կարծիքը Հայոց Ցեղասպանության իրողության վերաբերյալ

Obama urges Turkey to tackle sensitive issues: ties with Armenia, freedom of religion

Obama says Turkey is a critical ally; declares not at war with Islam

Obama’s Remarks to Turkish Parliament

Լուսանկարը` ANPRESS