Posts Tagged ‘Armenian football’

Օլիգարխին սպասարկող հայրենի ոստիկանությունս

September 6, 2009

ruben_hayrapetyanԻնչպես հաղորդում է reporter-arm-ը, այսօր ոստիանության աշխատակիցները ծեծի են ենթարկել մի քանի ֆուտբոլասերների, որոնք Հայաստանի պարտությունից հետո բարձրացրել են պաստառ, որով հայ ֆուտբոլիստներին կոչ են արել իրենց խաղով Հայաստանը չխայտառակել: Սա դուր չի եկել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` նույն ինքը Նեմեց Ռուբոյին, որը ոստիկաններին “քսի է” տվել այդ պաստառները պարզած ֆուտբոլասերների վրա: Ոստիկանության ու ֆուտբոլասերների միջև տեղի է ունեցել ընդհարում: Ֆուտբոլասերների այդ խումբն սկսել է վանկարկել “Նեմեց հեռացիր”, “Ամոթ”, ինչին միացել է ողջ ստադիոնը:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը խաղում է Բելգիայի հետ: Ֆուտբոլասերներին կոչ եմ անում գնալ ստադիոն և աջակցել First Armenian Front հայ ֆուտբոլասերների խմբի արդարացի պահանջին: Բոլորս դեպի Հանրապետական մարզադաշտ:

Լուսանկարը` Հայկական ժամանակի