Posts Tagged ‘Քոչարյան’

Ու այս մարդը 10 տարի երկիր է ղեկավարել…

September 4, 2009

Խոսքերն ավելրոդ են, դիտե’ք ինքներդ

http://www.azatutyun.am/video/3013.html

Advertisements

Մարտի մեկի գործով կարևոր բացահայտումներ

August 27, 2009

Havelvats 1Այսօր հրապարակվել է փաստահավաք խմբի հերթական զեկույցը, որտեղ անուն առ անուն նշված են այն մարդկանց անունները, որոնք կազմակերպել են Մարտի մեկի սպանդը: Փաստահավաք խմբի համոզվածությունը կայանում է նրանում, որ իրենց ձեռքի տակ եղած փաստերը թույլ չեն տվել ստուգել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, ինչը վերջնականապես կապացուցեր Քորարյան Ռոբերտի և նրան սպասարկող թայֆայի մեղավորությունը Մարտի մեկին տաս հոգու գնդակահարելու գործում: Այս զեկույցը շատ կարևոր է այն առումով, որ հիմա Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողովն ստիպված պետք է այցելի ներքոնշյալ զորամասերը, ինչը կբացահայտի Քոչարյան & Co-ի հանցանքն ամբողջությամբ: Փաստահավաք խմբի հրապարակած զեկույց ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Պատերազմի ուրվականը…

July 24, 2009

Հիշու՞մ եք, նախորդ հրապարակումներից մեկում նշել էի, որ մեր (լեզուս էլ չի պտտվում ասել մեր) իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ կարող է մեզ պատերազմի շեմին հասցնել:

Հատկապես վերջին օրերին այսօրինակ խոսակցություններն անչափ ակտիվացել են: Ընդ որում դատելով մամուլում և համացանցում տեղ գտած հրապարակումների` այդ խասակցությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև Ադրբեջանում: Հայաստանում այսօրինակ խոսակցությունների ակտիվացման գագաթնակետը եղավ այս շաբաթվա երեքշաբթի օրը, երբ հեռուստաընկերություններում պրոֆիլակտիկա կամ “պրոֆիլակտիկա” էր իրականացվում, և ոչ մի հեռուստաալիք եթերում չէր: Բացի պատերազմի թեմատիկայից, հայերը ձեռի հետ շոշափվում էին նաև Ռ. Քոչարյանի անունը, թե իբր նա այլևս մեր հետ չէ, թե իբր դաշնակները հեռուսաաշտարակն են վերցրել, առաջին նախագահը հեղաշրջում է իրականացրել և այլն:

warԻմ կարծիքով, պատերազմի վերաբերյալ խոսակցությունների կազմակերպված տարածումն ունի մեկ հստակ նպատակ` ստուգել մարդկանց ռեակցիան և զգոնությունը, այլ ոչ թե նվաստիս նման փորձել վերլուծել բանակցությունների ընթացքը: Հիշեք, թե ինչից հետո այս ամենն ակտիվացավ… Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի մոսկովյան հանդիպումից հետո: Ուղղորդված է արդյո՞ք այս ամենը… Կարծում եմ այո… Ֆասյեն վկա: Էսօր խոսել է` կողմերին զգուշացնելով, որ եթե ձեզ խելոք չեք պահում, սովորաբար պատերազմ է սկսում: Դե հիմա ասեք, որ սա ծրագրավորված չէ: Մասնաբաժիններով ամեն օր մեր ժողովուրդն ստանալու է պատերազմի վերահաս լինելու ահասարսուռ պատմություններ և հավաստիացումներ, ինչի արդյունքում թղթի ստորագրումն այլևս կարող է պարտադրվել նույն հասարակության կողմից, որը զզվել է արդեն այս խոսակցություններից: Սակայն այս քաղաքականությունը կարող է և հակառակ էֆեկտն ունենալ. հուսով եմ, որ մեր հասարակությունը կարող է ոչ միայն չվախենալ այս կարգի խոսակցություններից, այլ անցնի ռեալ գործի` իշխանությունից զրկի պատերազմի շեմին հասցնող մեր (էլի լեզուս ֆռռաց) “շնորհաշատ” իշխանավորներին:

Լուսանկարը` caricatura.ru

Խմորը շարունակում է ջուր տանել

April 28, 2009

dashnakԹասիբները մի քիչ աշխատեց և դաշնակները հեռացան կոալիցիայից, բայց հավանաբար մինչև ընտրությունների վերջ: Քանի որ այս ընտրություններին “դհոլներ” կարծես չկային, դրանց պակասությունը զգացվում էր: Դե չէ անհասկանալի է դաշնակների` կոալիցիայից դուրս գալու ձևակերպումները` անհամաձայնություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ֆորմատի, լավ բռնվեք` ղարաբաղյան կարգավորման հետ: Սրանք կամ շատ խորը քնի մեջ են եղել, ու հանկարծ զարթնել են ապրիլի 27-ին ու հայտնաբերել, որ բանը բանից անցել է, կամ, որն ավելի հավանական է և հաստատում է իմ` վերոնշյալ պնդումը, “դհոլի” աթոռն ազատ էր, դաշնակներից էլ լավ թեկնածու չկա: Ձեռի հետ էլ “Հոպարը” (ասում են իշխանական շրջանակներն ի հակակշիռ Լևոն Տեր-Պետրոսյանին վերջինիս շրջապատում “պապիկ” կոչելուն, Սերժին իրենց կռուգում կոչում են Հոպար) կփչացնի այդ ազգային արժեքը` Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Այսօր էլի խոսել է Վարդան Օսկանյանը, որը դժգոհել է ՀՀ իշխանություններից: Քոչարյանը մոտակայքում է… Հոպար, զգու’յշ…

Ինչքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար…

April 24, 2009

happinessՀիշու՞մ եք “Ոսկե ցլիկի” մեջ Օստապը Շուրա Բալագանովին հարցնում է.

-Շուրա, ազնիվ պատասխանի, քեզ որքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար: Միայն թե լրիվ հաշվե’ք:

– Հարյուր ռուբլի,- պատասխանեց Բալագանովը` դժկամությամբ կտրվելով կալբաս հացից:

– Դուք ինձ ճիշտ չհասկացաք. ոչ թե միայն այսօ’ր, այլ ընդհանրապես: Երջանկության համար: Պա՞րզ է: Որպեսզի Ձեզ լավ զգաք կյանքում:

Բալաբանովը երկար մտածելուց հետո պատասխանեց, որ լիարժեք երջանիկ լինելու համար իրեն պետք է 6400 ռուբլի և այդ գումարը բավարար է, որպեսզի նա իրեն շատ լավ զգա:

Երևանում այսօր դատ էր. Ռ. Քոչարյանի ընտանիքը դատի է տվել “Հայկական ժամանկին” իբր սուտ լուր տարածելու համար, ըստ որի՝ նախագահի որդին Դուբայում դեբոշ է սարքել ու տեղի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել։ Ընդ որում երկար ու բարակ մտածելուց հետո հայցադիմումի մեջ նշել են 16 120 000 դրամ գումար: Թե ոնց է այս գումարը գոյացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ ներկայացրել է:

Ավելացնեմ միայն, որ Շուրային պատահական չհիշատակեցի. այ մարդ, Քոչարյաններին 16 120 000 է պակասում` երջանիկ լինելու համար: Վերջ: Էլ պրոբլեմ չունեն, էս փողն էլ ստանան ու ֆսյո: Լիքը վիզկապներ են առնելու…

Հ.Գ. Երկար տարիներ մեր երկիրը ղեկավարած մարդը մի կարգին փաստաբան չի կարողացել գտնի` հայցադիմումը ճիշտ ձևակերպելու համար: «ՀԺ»–ից ներկայացուցիչ չկար դատալսմանը, քանի որ «ՀԺ»–ն անշունչ առարկա է, իրավաբանական կամ ֆիզիկական անձ չէ, որի շահերը կարելի է ներկայացնել։ Ասել Նիկոլը, ոնց որ “սա մոտավորապես նույնն է, թե ինչ-որ մեկը դատի տա «Գրանդ քենդիի» «Արջուկը հյուսիսում» շոկոլադին, եւ դատարանն էլ «Արջուկը հյուսիսում» շոկոլադին պատասխանող ճանաչի:”