Posts Tagged ‘Մշակույթ’

Ինտերակտիվ արվեստի փառատոն

August 29, 2009

Սեպտեմբերի 22-26, 2009, Երևան, Հայաստան

Interactive Art Festival - logoՍույն թվականի սեպտեմբերի 22-26-ը ՙՓոփոխությունների թատրոն՚ մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինտերակտիվ արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի ինտերակտիվ ֆորում թատրոնների պրոֆեսիոնալ դերասանները: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև երեքօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց` Մեծ Բրիտանիայից հրավիրված ինտերակտիվ ֆորում թատրոնի հանրահայտ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից:
Ինտերակտիվ ՙՖորում թատրոն՚ մեթոդը մշակվել է յոթանասունական թվականներին բրազիլացի հանրահայտ ռեժիսոր և քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից` նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարևոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Ֆորում թատրոնն իր հանդիսականներին հնարավորություն է տալիս ընդհատել ներկայացումը, ինտերակտիվ կապ հաստատել կերպարների հետ և կենդանի խաղի միջոցով իրատեսական լուծումներ առաջարկել ներկայացված իրավիճակներում:
Փառատոնի նպատակը շարքային քաղաքացիներին հասարակական ոչ ֆորմալ քննարկումներին ներգրավելն է` ինտերակտիվ Ֆորում թատրոնի միջոցով ստեղծված անկաշկանդ և կառուցողական մթնոլորտում: Միաժամանակ նախագիծը նպատակ ունի խթանել Հայաստանում և մասնակից երկրներում ՙՖորում թատրոն՚ մեթոդի արմատավորումն ու տարածումը` փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև համագործացկության հեռանկարների ստեղծման ճանապարհով:
Փառատոնի շրջանակներում հանրությանը կցուցադրվեն չորս ինտերակտիվ ֆորում ներկայացումներ` նվիրված կանանց իրավունքներին, հանդուրժողականությանը, բազմակարծությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Ինտերակտիվ արվեստի փառատոնն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և Բրիտանական Խորհրդի աջակցությամբ:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (098) 52 26 48

Advertisements