Posts Tagged ‘Մադրիդյան սկզբունքներ’

Մադրիդյան սկզբունքներն արդեն համացանցում են…

July 11, 2009

Հիշու՞մ եք, երբ ՀՀ առաջին նախագահը բացահայտեց այսպես կոչված “Մադրիդյան սկզբունքները”, Սերժ Սարգսյանն ասեց, որ նորություն չկա և ման եկեք դրանք համացանցում:
Հիմա արդեն դրանք հաստատ համացանցում են, քանի որ այսօր Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն, որում նշել են այդ չարչրկված հիմնական սկզբունքները:
Ինչպես մեջբերում է Ա1պլյուսը` “հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
– Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
– Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
– Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
– Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
– Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը”:

Այս փաստաթուղթը դեռ ուսումնասիրության կարիք ունի, ու բավականին կասկածելի են նրա մի քանի կետերի համադրման հնարավորությունը մեկ փաստաթղթի մեջ: