Posts Tagged ‘Հատուկ Գունդ’

“Միասինին” մարզում են ռուսները

August 30, 2009

young_russiaՍերժը գնացել էր “Միասինի” մոտ (իշխանական երիտասարդական նախաձեռնություն, որն ստեղծվել է ի հակակշիռ թափ առնող ընդդիմադիր երիտասարդական նախաձեռնությունների) , որը Սևանում գլամուրնի ճամբար էր կազմակերպել, ցավոք առանց գլամուրնի մասնակիցների` մեծ բեմով, ինտերնետ պալատկեքով և այլն: Սրանց ուշադրություն չէին դարձնի, եթե ռեպորտաժի ժամանակ չտեսնեի, որ ճամբարին մասնակցում է “Երիտասարդ Ռուսաստան” (Պուտինյան “Միասինն” է) կազմակերպության ֆունկցիոները, որի հետ ՍՍ-ն ակտիվ զրույցի էր բռնվել, իսկ Միասինի ներկայացուցիչները հրճվում էին, երբ ռուս բարելկամն իրենց գովում էր: Ի դեպ այդ ռուս երիտասարդը Երիտասարդ ռուսաստանի ղեկավարն էՄի հարց մոտս ծագեց. երբ ընդդիմադիր մի շարք հայտնի երիտասարդական նախաձեռնությունները` ՀԻՄԱՆ, Հատուկ Գունդը կազմավորվեցին, պետական քարոզչամեքենան իրենց հայոցաշխարհներով ու հայլուրներով մի վայնասուն էին բարձրացրել, որ այս կազմակերպությունները հովանավորվում են և աջակցություն են ստանում արևմտյան, վրացական և ուկրաինական մի շարք երիտասարդական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից: Էլ չեմ ասում “պատասխանատու” բլոգերը, որոնք դետեկտիվներ էին խաղում և տարբեր օտարերկրացիների նկարներ էին տպում, որոնք, իբր,  աշխատում են ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների հետ: Ասենք թե հայոցաշխարհների մեղադրանքները ճիշտ են, արտահայտած միտքն էլ, որ այդ օտարերկրացիները խառնվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, ընդունում ենք հալած յուղի տեղ, իսկ այն, որ ռուսներն են լվանում ու “մարզում” Միասինին, դա ի՞նչ է: Իհարկե բարեկամ ժողովրդի անհատույց օգնություն և աջակցություն,- կպատասխանեն նրանք:

Ամենածիծաղելին էլ այն էր, որ Միասինի հազարապետերից մեկը նշեց, որ այստեղ հավաքվել է ազատ, արդար երիտասարդություն, որը պատրաստ է (խնդրում եմ ուշադրություն դարձնեք սրան) դուրս գալ փողոց և այնտեղ պայքարել: Այ սա արդեն վերջն է… Միասինը փողոցում:

Լուսանկարն` այստեղից

Advertisements