Posts Tagged ‘Հայ առաքելական եկեղեցի’

Այ հենց ստեղ պետք է սկսել “խաչակրաց արշավանք”…

September 12, 2009

armenian_church_TurkeyՎերջին օրերին տագնապալի նորություններ են հայտնվել մամուլում, որտեղ նշվում է, որ վրացական գիտնականներն այցելում եմ Թուրքիայի հյուսիսարևելյան նահանգներ` պատմական Տայք և փորձում են այնտեղի հայակական պատմամշակութային կոթողները ներկայացնել որպես վրացական: Եթե Վրաստանում գտնվող մեր կոթողներին քիչ թե շատ կարող ենք տեր կանգնել և բարձրաձայնել դրանց նկատմամբ վրացիների ոտնձգությունների վերաբերյալ, ապա Թուրքիայի մեր կոթողների հարցում բարդություններն ավելի լուրջ կարող են լինել: Մի կողմից թուրքերը միայն կողմ կլինեն, որ հայերի հետքերն այստեղից հնարավորինս մաքրեն, և բացի դա` մենք այնտեղ չունենք հայկական բնակչություն կամ մարդիկ, որոնք կբարձրաձայնեն սրա մասին: Եվ մեկ օր` մի քանի տարի հետո կհայտնաբերենք, որ այս խնդիրն այլևս ի վիճակի չենք լուծել և փաստի առաջ կկանգնենք: Դրա համար կոչ եմ անում բոլորին այս լուրը մաքսիմալ տարածել, բարձրաձայնել և փորձել ամեմաբարձր մակարդակով լուծել այս խնդիրը, չնայած ոչ բարձր և ոչ էլ մակարդակ չկա Հայաստանի իշխանական վերնախավում:

Ստորև ներկայացնում եմ սույն խնդրի հետ կապված մի քանի հրապարակում.

http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=14656&SectionID=0&RegionID=0&Date=09/04/2009&PagePosition=1

http://www.rosbalt.ru/2009/09/10/670924.html

Advertisements

Քրիստոս յարեավ ի մեռելոց

April 13, 2009


armenia_churchԵրեկ Քրիստոսի հարության տոնն էինք նշում: Թերևս սա հայերի ամենասիրած տոներից մեկն է: Չնայած, որ եկեղեցական այս տոնի ծիսակարգային ոչ բոլոր կանոններին են հայերը հետևում և հիմնականում դրանք կիրառում են խեղված տեսքով: Չխոսեմ հին ու նոր մեռելների պաշտամունքի, պաս պահելու ու դուրս գալու կանոնների և այլնի մասին: Վերոնշյալ խնդիրների լուծման գործին պետք է լծվեր եկեղեցին, եթե ցանկանում էր, որպեսզի իր հոտը հստակ հետևեր Հայ առաքելական եկեղեցու կանոններին: Սակայն ի՞նչ պատահեց

Եկեղեցին իրեն պահեց և պահում է այնպես, որ այդ հոտն ինքնակառավարմամբ սկսեց զբաղվել, ինչը, բնականաբար, բերեց եկեղեցական օրենքներիվերաձևակերպմանըև կամայական մեկնաբանություններին: Դա եղավ Սովետական Միության գոյության տարիներին օբյեկտիվորեն, և նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր` սուբյեկտիվորեն: Վերջին տարիներին Եկեղեցու և հոգևորականի դերի նվազումը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ աղանդներն սկսեցին ավելանալ (ինչը միշտ որպես պատճառ նշվում է մերհոգևորհայրերի կողմից), այլ այն պատճառով, որ հոգևորականն սկսեց գործել որպես հասարակ մահկանացու, իջավ, դարձավ իր հոտի սովորական մի անդամ: Հոգևորականը մտավ մեծ բիզնես, դարձավ օլիգարխ, հոգևորականը մտավ մեծ քաղաքականություն` դրանով իսկ հակադրվելով իր հոտի մի զգալի մասին: Հոգևորականը իր տաք սենյակում էր, երբ տաս օր ու գիշեր հայ ժողովուրդը բարձրաձայնում էր աղաղակող անարդարությունների մասին, իսկ այդ ժողովրդի գնդակահարության օրը խոհեմության ու հանգստության կոչեր էր անում նույն այդ ժողովրդին, այլ ոչ թե նրա վրա զենք բարձրացրած հանցագործին: Նույն այդ օրերին հայտարարում էր, որ հանրահավաքներն ու երթերը բարվոք ճանապարհը չեն վիճարկելու կայացած ընտրությունների վերջնական արդյունքները, կարծես չէր ուզում նկատել, որ այդ հանրահավաքներին գեթ մեկ ծառի ճյուղ չի կոտրվում, իսկ առավելագույն ջանքեր բերել խաղաղ գործընթացներով լուծման առաջնորդելու հուզող հարցերն ու մարտահրավերները իր արած կոչին չհետևած իշխանություններին և ոչ մի գնահատական չտվեց:

Միշտ մեծ հաճույքով մասնակցել եմ պատարագներին և հեռուստատեսությամբ դիտել դրանք, հատկապես Քրիստոսի հարության տոնի պատարագը: Բայց երեկ լսում էի կաթողիկոսի արտասանած ճառը ևչէի հավատում, ինչպես կասեր մեծն Ստանիսլավսկին: Չեմ հավատում միայն մեկ պարզ պատճառով. նա կրկին հեռու է իր հոտից, երբ այդ հոտին ճնշում են սեփական երկրում, երբ այդ երկիրը ճկռել է անօրինականությունից և ամենաթողությունից, իսկ Եկեղեցին կրկին լռում է, և դա անում է մեկ պարզ պատճառով` ինքն իրեն նեղություն չի ցանկանում տալ` շառից հեռու մնալու սկզբունքով: Բայց այդ հոգևորականն անպայման նեղության մեջ է լինելու, քանի որ այլևս առանց պետության Եկեղեցին գոյատևելու հնարավորություն չի ունենալու: Իսկ այս տեմպերով շարունակելու դեպքում պետությունը հեռու չէ կործանումից: Սա ասում եմ վստահ և համոզված

ss_gb1

ՀՀ սահմանադրություն, հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Լուսանկարը` Ժամանակ Երևան և Լրագիր