Posts Tagged ‘հայկական ժամանակ’

Ինչքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար…

April 24, 2009

happinessՀիշու՞մ եք “Ոսկե ցլիկի” մեջ Օստապը Շուրա Բալագանովին հարցնում է.

-Շուրա, ազնիվ պատասխանի, քեզ որքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար: Միայն թե լրիվ հաշվե’ք:

– Հարյուր ռուբլի,- պատասխանեց Բալագանովը` դժկամությամբ կտրվելով կալբաս հացից:

– Դուք ինձ ճիշտ չհասկացաք. ոչ թե միայն այսօ’ր, այլ ընդհանրապես: Երջանկության համար: Պա՞րզ է: Որպեսզի Ձեզ լավ զգաք կյանքում:

Բալաբանովը երկար մտածելուց հետո պատասխանեց, որ լիարժեք երջանիկ լինելու համար իրեն պետք է 6400 ռուբլի և այդ գումարը բավարար է, որպեսզի նա իրեն շատ լավ զգա:

Երևանում այսօր դատ էր. Ռ. Քոչարյանի ընտանիքը դատի է տվել “Հայկական ժամանկին” իբր սուտ լուր տարածելու համար, ըստ որի՝ նախագահի որդին Դուբայում դեբոշ է սարքել ու տեղի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել։ Ընդ որում երկար ու բարակ մտածելուց հետո հայցադիմումի մեջ նշել են 16 120 000 դրամ գումար: Թե ոնց է այս գումարը գոյացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ ներկայացրել է:

Ավելացնեմ միայն, որ Շուրային պատահական չհիշատակեցի. այ մարդ, Քոչարյաններին 16 120 000 է պակասում` երջանիկ լինելու համար: Վերջ: Էլ պրոբլեմ չունեն, էս փողն էլ ստանան ու ֆսյո: Լիքը վիզկապներ են առնելու…

Հ.Գ. Երկար տարիներ մեր երկիրը ղեկավարած մարդը մի կարգին փաստաբան չի կարողացել գտնի` հայցադիմումը ճիշտ ձևակերպելու համար: «ՀԺ»–ից ներկայացուցիչ չկար դատալսմանը, քանի որ «ՀԺ»–ն անշունչ առարկա է, իրավաբանական կամ ֆիզիկական անձ չէ, որի շահերը կարելի է ներկայացնել։ Ասել Նիկոլը, ոնց որ “սա մոտավորապես նույնն է, թե ինչ-որ մեկը դատի տա «Գրանդ քենդիի» «Արջուկը հյուսիսում» շոկոլադին, եւ դատարանն էլ «Արջուկը հյուսիսում» շոկոլադին պատասխանող ճանաչի:”

Advertisements