Posts Tagged ‘Հայաստան’

Համայնքը զորեղ է… Սերժին “ջերմ” են ընդունել…

October 2, 2009

paris_protests_against_sargsyan_armenian_presidentԱյսօր Սերժ Սարգսյանը մեկն էլ է Սփյուռքահայ գաղութներ` տեղի հայ բնակչությանը համոզելու, որ նախաստորագրված արձանագրությունները բխում են Հայ ազգի շահերից: Բայց արի ու տես, որ հենց առաջին ժամերը կարելի է ձախողված համարել, քանի որ Ֆրանսիայում մեր հայրենակիցները բողոքի հզոր ակցիաներ են կազմակերպել, որի ընթացքում ոստիկանությունը Սերժին պաշտպանելու համար փորձել է ցրել բողոքողներին: Արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, կան վիրավորներ: Սերժը պետք է Կանադայի հրապարակում ծաղկեպսակ դներ Կոմիտասի արձանին, բայց… Հայտնվել է երկու րոպեյով ու փախել` հետևից լսելով ՈՉ, ԴԱՎԱճԱՆ, ԴՈՒ ԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՍ… Ճիշտն ասած “Երկիր մեդիայով” կադրերը նայեցի` քեֆս եկավ: Վերջապես խելքի ենք գալիս, ցավոք դանակը ոսկորին հասնելուց հետո: Մի կողմից էլ մտածում եմ, որ Սփյուռքին սա քիչ է: Երկու տարի նրանք նկատելու չէին տալիս, թե ինչ հակապետական ռեժիմ է հաստատվել երկրում (և ընդհանրապես ժողովրդավարությունը Հայաստանում երբեք իրենց գործը չի եղել): Երբ նրանց բացատրում էիր, որ սա լուրջ ձախողումների է բերելու Հայաստանի Հանրապետությունը, բանի տեղ չէին դնում, քանի որ իրենց պետք էր արտաքինից կայուն, հանգիստ Հայաստան, ուր ամառները կայցելեին և սարերից իջած պաղ ջուր կխմեին և գհիյանային Մասիսով: Դե հիմա իմացեք Հայաստանի քաղաքացիների ղադրը, թե ոնց են սրանց դիմացել և ինչ զրկանքների են ենթարկվել այս ռեժիմի դեմ պայքար մղելով:

Լուսանկարը` Ա1պլյուս

Կուրսանտներով պատերազմ չեն հաղթում

July 31, 2009

paradeԱյսօրվա լրատվական հաղորդումների գրեթե բոլոր թողարկումների առաջին 10-15 րոպեն նվիրված էին ռազամական թեմաներին, մասնավորապես կուրսանտների` Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած “պարադին”: Ենթատեքստն արդեն զռռում է… Բոլոր ալիքները խելոք կարդում էին նախագահականից եկած նույնաբովանդակ տեքստերը: Այս էժանագին մեթոդներով ՀՀ իշխանություններն ատամ են փորձում ցույց տալ` այդ ամենն անելով ներքին օգտագործման համար` տեսեք թե ինչեր կարող եմ անել, թե ՊՆ լրիվ վերահսկողությանս տակն է. “կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսի'” նշանաբանով:
Ասում են հաջորդ շաբաթ Հանրապետության Հրապարակում Սերժ Սարգսյանն ընդունելու է պրոֆտեխուսումնարանների` շառավոների և ցապկի պաչևնիկների մասնագետների շքերթը, ինչը կխորհրդանշի այն, որ մեր տանկերի շառավոներն ու ցապկի պաչևնիկները գտնվում են գերազանց վիճակում:

Լուսանկարը` tert.am

Կրկին գործընթացներն արագանում են

April 18, 2009

Այսօր Արցախյան հիմնախնդրի հետ կապված մի շարք ուշագրավ հայտարարություններ են հնչել:
aliev_medvedevԱլիևը Մոսկվայում Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում` հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք դժվար հարցերի շուրջ կա համաձայնություն, այն դեպքում, երբ անցյալում դրանք դժվար լուծելի էին համարվում: Իր հերթին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ “կան հեռանկարներ, և առաջին հերթին պետք է հիմնվել միջազգային իրավունքի և ԵԱՀԿ և ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի վրա: Դրա համար ես կարծում եմ, որ սկզբունքորեն առաջխաղացում կա…”:
Հասանք… ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ընդունված բանաձևերը բոլորն էլ համարվում են ոչ հայանպաստ… Թե ի՞նչ հունով են գնում բանակցությունները, եզրակացությունը թողնում եմ Ձեզ:
Բրայզան էլ էր այսօր ակտիվ: Նրա հայտարարության տոնն էլ ստիպում է եզրակացել` տղե’ք բռնվեք: “Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք պետք է (նշված է իմ կողմից Ա.Ծ.) կոնկրետ արդյունքների հասնենք: Մենք պետք է (նշված է իմ կողմից Ա.Ծ.) շոշափելի առաջընթաց գրանցենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Կարծում եմ, որ այդ առաջընթացը շատ մոտ է, և հույս ունեմ, որ մենք այն կտեսնենք նախագահներ Սարգսյանի և Ալիևի` հաջորդ ամսին սպասվող հանդիպման ժամանակ»“,- ասված է Բրայզայի հայտարարության մեջ: Պետք է, ուրեմն պետք է անեք: Օբաման ու Քլինթոնը լուրջ են տրամադրված. “Դա հավասարակշիռ և արդար պայմաններ կստեղծի գործընթացը տեղաշարժելու համար` հաշվի առնելով տարածաշրջանի երկու էթնիկ խմբերի անվտանգության ապահովման մեխանիզմները, տարածքները վերադարձնելը, փախստականներին իրենց բնակավայրերը հետ բերելը:” Էլի փախստականներ, տարածքների վերադարձ: Ի դեպ այսօր խոսել է նաև “զավթված” (occupied) տարածքներ բառակապակցությունն ընդունած առաջին պաշտոնյան` Վարդան Օսկանյանը:
Այսօր դժգոհել է Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացից ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու բանակցություններից: Բայց իրականում ասածի մեջ նյութ չկար: Ինչպես միշտ…

Հ.Գ. Այսօր Բրայզան հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, Հանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի և Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ:

Լուսանկարը` gazeta.ru