Posts Tagged ‘Եվրատեսիլ 2009’

Եվրատեսիլ 2009. հայկական կողմը բոլոր տեղերում իմպոտենտի դիրքերից է հանդես գալիս…

May 16, 2009

Հաճելի էր Եվրատեսիլի ժամանակ հայկական կողմին ներկայացնելիս տեսնել Արցախի “Տատիկի և Պապիկի” արձանը: Մարդ ասեց, թե հայերը գոնե այս մի բանում հաջողություն են ունեցել: Բայց… երջանությունը կարճ տևեց: Ադրբեջանական միջամտությունն անմիջապես “ուղղեց” այդ “սխալը”: Շնորհիվ Ադրբեջանի ԱԳՆ-ի միջամտության: Ու մեր “ամենակարողները”, որոնք մենակ Հայլուրով են կարողանում հոխորտալ, չկարողացան ապացուցել, որ դա հայ ճարտարապետի ստեղծագործություն է և հայական մշակութային ժառանգության անբաժանելի մասը: Այլևս խոսք չեմ գտնում սրանց անճարությունը բացատրելու համար: Արտաքին քաղաքականություն, ներքին խնդիրներ, մշակութային հարցեր… սրանք այլևս ի վիճակի չեն լուծելու թեկուզ և ամենափոքր խնդիրները:

football_fallԷս ֆուտբոլային դիվանագիտության մեջ մենք ինչքա՞ն պետք ա պառկած մնանք խոտածածակին….

Լուսանկարն` այստեղ

Մենք եզրափակչում ենք

May 13, 2009

Երեկ Եվրոպային ցույց տվեցինք, որ ոչ միայն գոռացող և տնգտնգացող երգիչներ ունենք, այլև պրոֆեսիոնալներ: Գեթ մեկ անգամ Արշակյան քույրերից և ոչ մեկը “ֆալշ” չարեց, և սա ուրախալի է: Հավատանք, որ եզրափակիչում նույնքան լավ ելույթ կունենանք: Միաժամանակ շատ ուրախալի էր, երբ Հայաստանը ներկայացնող կլիպում տեսարժան վայրերի կողքին ցույց տվեցին Արցախի` Տատիկի և Պապիկի արձանը, որը շատ հաճելի էր: Կարծում եմ, որ այսօր ադրբեջանցիները սրա համար վայնասուն կբարձրացնեն: Բայց փաստը մնում է փաստ:

Եվս մեկ անգամ ըմբոշխնե’ք գրագետ կատարումը:

Եվրատեսիլ, Մոսկվա, հաղթելու ենք…

May 10, 2009

Եվ այսպես, հաջորդ շաբաթ մեկնարկում է Եվատեսիլ 2009: Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը չի ներկայացնում իշխող կլանը, ընտանիքի անդամ չէ կամ էլ “վաստակաշատ” “պրոդյուսերի” սան: Առաջին անգամ Եվրատեսիլ են գնում մարդիկ, ովքեր տաղանդից չեն բողոքում, լավ երգ են ներկայացնում, և որ ամենակարևորն է այդ ստուգատեսին հայերին ներկայացնելու պատվին են արժանացել իրական քվեարկության արդյունքում:

Եվ քանի որ Ինգան և Անուշն “ընտանիքը” չեն ներկայացնում, թերևս սա է պատճառը, որ Հ1-ը և սատելիներն այն ջանասիրությամբ չեն գովազդում Ինգա և Անուշ Արշակյաններին, ինչպես դա անում էին Սիրուշոյի դեպքում: Հենց այս պատճառով էլ քույրերը պետք է հաղթեն և մենք պետք է այս գործում աջակցենք նրանց: Ժողովուրդը երբեք չի սխալվում…

Մայիսի 12-ին` կիսաեզրափակիչ

Մայիսի 16-ին` եզրափակիչ (վստահ)

Քույրերի վերջին փորձը Մոսկվայի օլիմպիական մարզահամալիրում շատ լավ է անցել