Posts Tagged ‘Բարաք Օբամա’

Մադրիդյան սկզբունքներն արդեն համացանցում են…

July 11, 2009

Հիշու՞մ եք, երբ ՀՀ առաջին նախագահը բացահայտեց այսպես կոչված “Մադրիդյան սկզբունքները”, Սերժ Սարգսյանն ասեց, որ նորություն չկա և ման եկեք դրանք համացանցում:
Հիմա արդեն դրանք հաստատ համացանցում են, քանի որ այսօր Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն, որում նշել են այդ չարչրկված հիմնական սկզբունքները:
Ինչպես մեջբերում է Ա1պլյուսը` “հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
– Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
– Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
– Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
– Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
– Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը”:

Այս փաստաթուղթը դեռ ուսումնասիրության կարիք ունի, ու բավականին կասկածելի են նրա մի քանի կետերի համադրման հնարավորությունը մեկ փաստաթղթի մեջ:

Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու…

April 25, 2009

Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանության ճանաչում, Օբաման կարտասանի՞, թե ոչ, Օբաման չարտասանեց…

Ահա այս մի քանի նախադասություններն ու կապակցությունները երեկ անընդհատ շրջում էին Երևանով մեկ, հեռուստատեսությամբ, Ծիծեռնակաբերդում, ինտերնետը հեղեղված էր դրանով: Բռնվե’ք, դաշնակները դուրս են գալիս, որը եթե իրականություն դառնա, ապա արդեն չափազանց ուշ է, պալիտ եք եղել, վերջ:

– Կիրո, դեմն ընտրություններա… Թքած մեր բիզնեսների վրա, արի’ դուրս գանք:

– Իհարկե թուրս գանք, Վահան ջան, խայթառակ ենք լինում:

Սերժն էլ խոսեց, բայց խոսքում մի համոզիչ բառ չկար…

Կրկին անգամ ապացուցեցինք, որ դեռ երկար ճանապարհ ունենք` “մեր ուզած” ազգը դառնալու համար…

Բայց որ դեռ զարգացումներ լինելու են, այն էլ ներքաղաքական, այն էլ խորը ճգնաժամի տեսքով, էտ հաստատա… Կարսն ու հանձնաժողովը հանգիստ չեն տալու…

Հայ-թուրքական զարգացումներ

April 24, 2009

Իսկ ՀՅԴ-ն դերի մեջ է, բայց նրա խաղն այլևս ոչ մեկի չի հետաքրքում…

 armenia-turkeyԱյսօր բազմաթիվ էին արձագանքները` հայ-թուրքական հաշտեցման` ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարության վերաբերյալ: Խոսեցին շատ քաղաքական ուժեր` ցեղակրոններից մինչև կատարյալ անողնաշարներ: Ուշագրավ էր ՀՅԴ “բարկությունը”, որը հայտարարել է, թե կվերանայի իր մասնակցությունը կոալիցիային. “Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին:” Բայց, ցավոք, ուշ է: Ոչ մեկի արդեն չեք հետաքրքրում: Վերջ: Ու, Աստված չանի, որ այս ամենն արած լինեք ընտրություններին մի երկու տոկոս ավել տանելու համար: Առանց այն էլ լքված եք բոլորի կողմից, սա կլինի գագաթնակետը:

Միակ խելքը գլխին հայտարարությունն արել է ՀԱԿ-ը` առանց որևէ ջղաձգումների` պահանջելով “անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության շահերին առնչվող այս փաստաթուղթը: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի՝ սույն փաստի քաղաքական գնահատականին, այն մենք կտանք նշված փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո։”

Ցավոք, այս բլոգում վաղ առավոտյան տեղադրված հոդվածում կարծիք էր արտահայտվել, որ սա հիասքանչ նվեր է Թուրքիային` ապրիլի 24-ից առաջ, իսկ Օբամային այս քայլը հնարավորություն է տալիս իրերն իրենց անունով չկոչելու համար: Այդ կարծիքը կիսում են թե տեղական և թե շատ օտարերկրյա մասնագետներ:

Այսօրվա զարգացումների վերաբերյալ առավել ուշագրավ հրապարակումները`
http://www.nytimes.com/2009/04/24/world/europe/24turkey.html?ref=world
http://www.rian.ru/world/20090423/169090169.html
http://www.rian.ru/politics/20090423/169028120.html
http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1155184.html
http://www.ft.com/cms/s/0/af07367a-2ff7-11de-a2f8-00144feabdc0.htmlhttp://tert.am/am/news/2009/04/23/washingtonpost/
http://tert.am/am/news/2009/04/23/opinionexpert/

Հերթական ֆռի՞կ, թե՞ առաջընթաց…

April 23, 2009

Այսօր գիշեր շատ լրատվամիջոցներ հայտնել են այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի արտգործնախարարի մասնակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` հաստատտելով երկկողմ հարաբերությունները կարգավորող հստակ ժամանակացույց և ծրագիր: Իհարկե սա բավականին ուշագրավ լուր է, եթե հերթական ձգձգման և պրոցեսի երկարացման առիթ չդառնա: Հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե որն են “ճանապարհային քարտեզի” կետերը: Կրկին արտահայտում եմ իմ մտահոգությունը համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որը կքննի ցեղասպանության եղելիության խնդիրը: Սա թույլ տալ չի կարելի:

Մի բան, այդուամենայնիվ, ակնհայտ է. Թուրքիան ապրիլի 24-ից առաջ ստացավ անհավանական թվացող նվեր: Օբաման այլևս ալիբի ունի և կարող է առխային Ցեղասպանություն բառը չարտասանի: Բա հո հայ-թուրքական հարաբերությունների այս “բարձր” մակարդակը մի բառով չի՞ բռնի ու խափանի: Հայ դիվանագիտությունն էլի իր “բարձրության” վրա է:

http://www.armeniaforeignministry.com/index_arm.html

http://tert.am/am/news/2009/04/23/erdoghanbabacan/

http://en.rian.ru/world/20090423/121256527.html

http://www.google.com/hostednews/ap/article/

ALeqM5hMIVhRL1IZsbsjcPwt34qFbwomhgD97NQ1HG0

http://www.jpost.com/servlet/Satellite?cid=1239710763306&pagename=JPost/JPArticle/ShowFull

http://news.rambler.ru/search?query=армения%20турция&site=268CCE&sort=0

http://www.bloomberg.com/apps/news?pid=20601102&sid=a82zb_XUTeUA&refer=uk

Օբամայի այցը Թուրքիա

April 6, 2009

Obama_Gul

Ձեզ եմ ներկայացնում մի քանի ուշագրավ հրապարակում` Օբամայի այցի վերաբերյալ : Մեկնաբանություններն` ավելի ուշ:

Օբաման խոսեց Թուրքիայում

Օբաման չի փոխել իր կարծիքը Հայոց Ցեղասպանության իրողության վերաբերյալ

Obama urges Turkey to tackle sensitive issues: ties with Armenia, freedom of religion

Obama says Turkey is a critical ally; declares not at war with Islam

Obama’s Remarks to Turkish Parliament

Լուսանկարը` ANPRESS

Թուրքիան դեռ բան ունի ստանալու…

April 4, 2009

Turkey NatoԱյսօր հայտնի է դարձել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կասկած է հայտնել Դանիայի ներկայիս վարչապետ Ռասմուսենին` որպես  Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու նպատակահարմարության վերաբերյալ և դրանով իսկ տապալել է ՆԱՏՕ-ի նոր ղեկավարի ընտրությունը: Թուրքիայի վարչապետը դա պատճառաբանել է նրանով, որ իր երկրին անհանգստացնում է այն բացասական համբավը, որն ունի Դանիան իսլամական երկրներում` հիշեցնելով, որ 2006թ. դանիական թերթերից մեկում Մուհամմադ մարգարեին ծաղրող նկարներ էին տպագրվել, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ամբողջ իսլամական աշխարհում, իսկ Դանիայի ղեկավարությունը դրան ոչ մի կերպ չարձագանքեց:

Սակայն այստեղ կա խորքային խնդիր: Դժվար թե Թուրքիան գնար նրան, որպեսզի միայնակ տապալեր Դանիայի վարչապետի թեկնածությունը, եթե չունենար ավելի լուրջ պահանջներ: Խոսքերս ապացուցվում են նաև նրանով, որ Ռասմուսենի թեկնածության օգտին են արտահայտվել թե Եվրամիության անդամ երկրները և թե ԱՄՆ: Թուրքիային հավանաբար անհանգստացնում են Օբամայի այցի ժամանակ սպասվող “անակնկալները”, կամ թուրքական իշխանություններն այս քայլով փորձում են ինչ-որ զիջումներ կորզել ԱՄՆ նախագահից, և հատկապես դա կապված է “հայկական դոսյեի” հետ: Ամեն դեպքում, կապրենք, կտեսնենք: Մանավանդ որ Օբամայի այցին հաշված ժամեր են մնացել:

Մայնդորֆ երկու՞… Հիմա էլ ԱՄՆ-ն…

April 4, 2009

Armenia TurkeyԲլոգը ցանկանում էի սկսել ներքաղաքական որոշ իրողությունների վերլուծություններով, բայց այսօր մի շատ հետաքրքիր լուր ստացվեց. Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ստամբուլ: ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա ինքնին արդեն արտառոց բան է, եթե հաշվի առնենք հայ-թուրքական հարաբերությունների մեջ եղած խնդիրները: Բայց Նալբանդյանը Թուրքիայում է լինելու այն ժամանակ, երբ այնտեղ է այցելելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ցեղասպանության հարցի և հայ-թուրքական սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված վերջերս շատ է գրվել և ասվել: Դրա վերլուծությունը մենք կներկայացնենք հաջորդիվ: Ի՞նչ կարող է տեղի ունենալ Թուրքիայում:

Պարզ է մի բան. Է. Նալբանդյանին “բերման են ենթարկում” ոչ թե նրա համար, որպեսզի վերջինս մասնակցի (ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ է նշած) “ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող ՙՔաղաքակրթությունների դաշինք՚ 2-րդ ֆորումին”: Օբաման եկել հասել է Թուրքիա, պահն էլ թուրքերը հասունացրել են` բա մի հատ “Մայնդորֆ 2” ստորագրել չտա՞ն այս երկու կողմերին: Մի բան է ինձ ամենաշատը մտահոգում. վախենամ, որ դրսում լեգիտիմություն փնտրող էս մեր իշխանավորները ցեղասպանության հարցը կասկածի տակ դնեն` ստեղծվելիք հանձնաժողովի միջոցով, որը պետք է քննի ցեղասպանության հարցը: Շատերն ինձ համոզում են, որ արդեն ուշ է և հանձնաժողովի ստեղծման հարցն արդեն լուծված է: Օրինակ, դրա մասին այսօր խոսել է Դավիթ Շահնազարյանը:

Բայց ես լավատես եմ… անուղղելի…

Լուսանկարը` zagaza.livejounal.com