Posts Tagged ‘Ալիև’

Կրկին գործընթացներն արագանում են

April 18, 2009

Այսօր Արցախյան հիմնախնդրի հետ կապված մի շարք ուշագրավ հայտարարություններ են հնչել:
aliev_medvedevԱլիևը Մոսկվայում Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում` հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք դժվար հարցերի շուրջ կա համաձայնություն, այն դեպքում, երբ անցյալում դրանք դժվար լուծելի էին համարվում: Իր հերթին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ “կան հեռանկարներ, և առաջին հերթին պետք է հիմնվել միջազգային իրավունքի և ԵԱՀԿ և ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի վրա: Դրա համար ես կարծում եմ, որ սկզբունքորեն առաջխաղացում կա…”:
Հասանք… ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ընդունված բանաձևերը բոլորն էլ համարվում են ոչ հայանպաստ… Թե ի՞նչ հունով են գնում բանակցությունները, եզրակացությունը թողնում եմ Ձեզ:
Բրայզան էլ էր այսօր ակտիվ: Նրա հայտարարության տոնն էլ ստիպում է եզրակացել` տղե’ք բռնվեք: “Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք պետք է (նշված է իմ կողմից Ա.Ծ.) կոնկրետ արդյունքների հասնենք: Մենք պետք է (նշված է իմ կողմից Ա.Ծ.) շոշափելի առաջընթաց գրանցենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Կարծում եմ, որ այդ առաջընթացը շատ մոտ է, և հույս ունեմ, որ մենք այն կտեսնենք նախագահներ Սարգսյանի և Ալիևի` հաջորդ ամսին սպասվող հանդիպման ժամանակ»“,- ասված է Բրայզայի հայտարարության մեջ: Պետք է, ուրեմն պետք է անեք: Օբաման ու Քլինթոնը լուրջ են տրամադրված. “Դա հավասարակշիռ և արդար պայմաններ կստեղծի գործընթացը տեղաշարժելու համար` հաշվի առնելով տարածաշրջանի երկու էթնիկ խմբերի անվտանգության ապահովման մեխանիզմները, տարածքները վերադարձնելը, փախստականներին իրենց բնակավայրերը հետ բերելը:” Էլի փախստականներ, տարածքների վերադարձ: Ի դեպ այսօր խոսել է նաև “զավթված” (occupied) տարածքներ բառակապակցությունն ընդունած առաջին պաշտոնյան` Վարդան Օսկանյանը:
Այսօր դժգոհել է Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացից ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու բանակցություններից: Բայց իրականում ասածի մեջ նյութ չկար: Ինչպես միշտ…

Հ.Գ. Այսօր Բրայզան հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, Հանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի և Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ:

Լուսանկարը` gazeta.ru