Posts Tagged ‘Ալիկ Սերգեյիչ’

Նույնիսկ Արարատի մարզում ՀՀ քաղաքացին է որոշելու որտեղ քայլի…

April 22, 2009

Այսօր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հերթական փայլատակող մտքերն է հայտնել: “Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Երեւանի Հյուսիսային պողոտայում ցուցարարների նկատմամբ գրեթե ամեն օր կիրառվող բռնությունները ե՞ւս ժողովրդի շահերից են բխում (մինչ այդ ոստիկանապետն արձագանքել էր հհկական օլիգարխների բանդաների ձերբակալմանը), ոստիկանապետը արձագանքեց. – «Եթե քաղաքական զբոսանք` խնդրեմ, քայլեք Երեւանով, զբոսնեք, զրուցեք, ձեր հարցերը քննարկեք իրար հետ, բայց մեկ վայր ստեղծել, որը արգելված է մնացածին քայլել, որովհետեւ էդ վայրում ամեն րոպե կարող են կոնֆլիկտներ լինել` մենք դա թույլ չենք տա»:«Հանգիստ թողեք Հյուսիսային պողոտան: Հրահրել ոստիկանին, մոտենալ, քաշքշել, ինչ-որ մի բան ասել, վիրավորել, վերջում էդ պահը օգտագործել` «տեսեք, ինձ հրեց», կարծում եմ, սա չի կարելի եւ ընդունելի չի», – ասաց ոստիկանապետը` ամփոփելով. – «Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ հենց էդ, ովքեր կազմակերպում են էս միտինգները»:
Ի՞նչու այսքան մեջբերում արեցի: Այն պարզ պատճառով, որ Ալիկ Սերգեյիչի պատասխանում ամփափված է ՀՀ ոստիկանության գործողությունների ողջ տրամաբանությունը: Հիշու՞մ եք նախորդ հրապարակումներից մեկում ասեցի, որ տրամաբանություն չեմ տեսնում ոստիկանության գործողություններում ու սկսել էի ՀՀ մերօրյա իշխանությունների գործողություններում շատ լուրջ ծրագրեր փնտրել: Բայց ինչպես ասում էր հայտնի դասականը` все гениальное просто! (հանճարեղությունը պարզության մեջ է): Հեռու էի փնտրում, մոտիկ գտա. Ալիկ Սերգեյիչը ցնցեց: Ոստիկանին հրահրելու ոստիկանապետի պնդումները լրիվ տեղավորվում են սովետական ոստիկանական դպրոցն անցածի մտածելակերպի մեջ` գալիս եք, էն խեղճ Ռոբերտ Մելքոնյանին (Բազազ) քաշքշում եք, վիրավորում եք, ամեն օր ճղած շորերով տուն ա գնում, բա տենց կլնի՞: Դրա համար էլ հենց քաղաքական զբոսանքի մասնակիցն ասում է` Բազազն ինձ անպատվեց կամ խփեց, իրավապահները ռեակցիա չեն տալիս, որովհետև դա ստոր հերյուրանք է: Եվ վերջ:

Իսկ ոստիկանապետի վերջին միտքն ընդհանրապես գլուխգործոց է. գնացե’ք ման եկե’ք այնպիսի տեղերում, որն այս իշխանությունները չեն կառուցել: Հիշու՞մ եք, որ Ռոբերտ Մելքոնյանն ասել էր իմ կարգախոսն “Առաջ, Հայաստանն” է: Այ մարդ, սրանք դառել են քաղաքական գործիչ: Լրիվ քաղաքական հայտարարություններ են անում: Էստեղ մի քայլի, էս իմ քաղաքական լիդերն է սարքել, էս իմնա, էնի քոնը: Պարոն ոստիկանապետ, իմ քաղաքում ես եմ որոշում որտեղ քայլեմ և ինչ տևողությամբ: Ձեր պարտականությունն իմ անվտանգությունն ապահովելն է և վերջ: Մնացե’ք Ձեր լիազորությունների սահմաններում:

obezdՀ.Գ. Խորհուրդ կտամ սկսել համապատասխան նշաններ տեղադրել քաղաքում` գետտոները մատնանշելու համար

 

 

 

 

Լուսանկարը` justmedia.ru

Advertisements