Archive for the ‘Uncategorized’ Category

Թե ինչու՞ էին ամբողջ պետությունով բանկի շենք բացում…

September 22, 2009

Շաբաթ օրը բացվեց Հայբիզնեսբանկի գլխավոր գրասենյակը Նալբանդյան փողոցի վրա: Ասեմ, որ շատ գեղեցիկ է ստացվել, բացի մուտքի դռնից: Գիշերվա լուսավորությունն էլ է շատ տպավորիչ և յուրօրինակ տեսք ունի մեր քաղաքի անճաշակությունների մեջ: Բայց ասելիքս սրա մասին չէ…

Այլ նրա, թե ինչու՞ երկրի` լեզուս էլ չի պտտվում ասել ամբողջ էլիտան եկել էր այդ շենքի հանդիսավոր բացմանը. էլ նախագահ ու վարչապետ, քաղաքապետ ու նախարարներ, Արցախի նախորդ և ներկա նախագահները, գործարարներ ու պատգամավորներ: Սա աննախադեպ է այն առումով, որ նույնիսկ Ռ. Քոչարյանի ժամանակ ամեն կարմիր լենտին վազող նախագահն այսքան մարդ չէր տանում հետը: Ըստ իս, ներկայացուցչականության ապահովման հնարավոր երկու տարբերակ կա.

Ա. Հայբիզնեսբանկն անչափ կարևոր է այս մարդկանց համար, որոնք ամեն մեկն իր հերթին օլիգարխ է և անօրիանական ստացած եկամուտները պետք է օրինականացնել: Իսկ այսօրինակ գործողություների համար անհրաժեշտ է մեկ կամ մի քանի “հուսալի” բանկեր, որոնք կօգնեն այդ գումարները “մաքրել”: Մեխանիզմենրը շատ հեշտ են և չեմ կարծում, որ պետք է խորանալ դրա դետալների մեջ: Անկասկած այս գործոնն էլ կա, որ եկել հասել էին այդ շենքի բացմանը, բայց…

Բ. Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ Ս. Սարգսյանը ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունի: Սրան է գումարվում նաև վերջերս նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք դժգոհության ալիք են բարձրացրել երկրի ներսում: Նախորդ օրն էլ այս իշխանության դագաղին հերթական մեխը, ես կասեի` մեխերը, խփեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած Լևոն Տեր-Պետրոսյանը (ելույթի վերլուծությունը հաջորդիվ): Ելույթում հնչած ուղերձները հստակ հասցեատերեր ունեին իշխանության մեջ և կարող են քայքայիչ դեր ունենան իշխանական վերնախավի համար: Իսկ իշխանությանն էլ այսքանից հետո բան չի մնում անելու, քան սեփական “հզորությունը” ապացուցելու համար նազիր-վեզիրներին պտտացնել Ս. Սարգսյանի հետ` կարծեցյալ տպավորություն ստեղծելու համար, որ իշխանությունն ուժեղ է:

Բայց ինքը` Ս. Սարգսյանը գիտի, թե էտ նազիր-վեզիրները մի գիշերվա ընթացքում ոնց են մտափոխվում: Այդպիսի մի օպերացիա էլ ինքը Սերժն է մասնակցել 1998 թվականը փետրվարի առաջին օրերին:

Advertisements

Օլիգարխին սպասարկող հայրենի ոստիկանությունս

September 6, 2009

ruben_hayrapetyanԻնչպես հաղորդում է reporter-arm-ը, այսօր ոստիանության աշխատակիցները ծեծի են ենթարկել մի քանի ֆուտբոլասերների, որոնք Հայաստանի պարտությունից հետո բարձրացրել են պաստառ, որով հայ ֆուտբոլիստներին կոչ են արել իրենց խաղով Հայաստանը չխայտառակել: Սա դուր չի եկել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` նույն ինքը Նեմեց Ռուբոյին, որը ոստիկաններին “քսի է” տվել այդ պաստառները պարզած ֆուտբոլասերների վրա: Ոստիկանության ու ֆուտբոլասերների միջև տեղի է ունեցել ընդհարում: Ֆուտբոլասերների այդ խումբն սկսել է վանկարկել “Նեմեց հեռացիր”, “Ամոթ”, ինչին միացել է ողջ ստադիոնը:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը խաղում է Բելգիայի հետ: Ֆուտբոլասերներին կոչ եմ անում գնալ ստադիոն և աջակցել First Armenian Front հայ ֆուտբոլասերների խմբի արդարացի պահանջին: Բոլորս դեպի Հանրապետական մարզադաշտ:

Լուսանկարը` Հայկական ժամանակի

Էս ի՞նչ են անում Հայաստանի բարեկամ երկրների հետ… :)

April 20, 2009

Առանց մեկնաբանության… Դիտե’ք…
http://www.youtube.com/watch?v=5hlxvMYu28Y

Ahmadinejad on Human Rights

 

Լուսանկաևը` tpinews

Սկսեցինք

April 1, 2009

Եվ այսպես… Մենք սկսում ենք նոր պրոյեկտ, որի հիմնական նպատակն է լինելու անդրադառնալ հայկական իրականության բոլոր կողմերին, փորձել տալ այդ իրականության օբյեկտիվ գնահատականը և առաջարկել այդ իրականությունը բարելավելու նոր ուղղություններ: Բլոգի սկսզբունքն է` բոլորին տալ ազատ արտահայտվելու հնարավորություն: Այս բլոգում յուրաքանչյուրն  ունենալու է հնարավորություն արտահայտելու իր կարծիքը, ոչ մի մեկնաբանություն չի ջնջվելու, նույնիսկ եթե այն ներկայացնելու է միանգամայն հակառակ կարծիք, քան այս բլոգի հեղինակները կներկայացնեն: Այս սկսզբունքը որդեգրվել է այն պարզ պատճառով, քանի որ հայկական բլոգերի մեծ մասում կա գրաքննություն, և այդ բլոգերի հեղինակների քիմքին ոչ հաճո մեկնաբանություններն անմիջապես ջնջվում են: Բայց այս սկզբունքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ մեկնաբանությունները չեն պարունակում հայհոյանք և վիրավորանք:

Դե ուրեմն սկսեցինք…

Հ.Գ. ցանկալի է գրել մեսրոպատառերով` այս մշակույթը հայկական բլոգոսֆերայում զարգացնելու համար (շնորհակալություն ՔԱՂԱՔԱՑՈՒՆ հուշելու համար)