Archive for the ‘Foreign Policy’ Category

Մադրիդյան սկզբունքներն արդեն համացանցում են…

July 11, 2009

Հիշու՞մ եք, երբ ՀՀ առաջին նախագահը բացահայտեց այսպես կոչված “Մադրիդյան սկզբունքները”, Սերժ Սարգսյանն ասեց, որ նորություն չկա և ման եկեք դրանք համացանցում:
Հիմա արդեն դրանք հաստատ համացանցում են, քանի որ այսօր Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն, որում նշել են այդ չարչրկված հիմնական սկզբունքները:
Ինչպես մեջբերում է Ա1պլյուսը` “հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
– Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
– Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
– Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
– Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
– Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը”:

Այս փաստաթուղթը դեռ ուսումնասիրության կարիք ունի, ու բավականին կասկածելի են նրա մի քանի կետերի համադրման հնարավորությունը մեկ փաստաթղթի մեջ:

Վայ, փաստորեն Իրանից գազ կարո՞ղ ենք ստանալ… Ինչպիսի քաջություն

May 13, 2009

Օրերս Ռուսաստանի վարչապետ (ուզում էի գրել նախագահ) Վլադիմիր Պուտինը (ամեն անգամ ծիծաղս չէի կարողանում զսպել, երբ Վարդան Օսկանյանը ասում էր Փութին) հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում շարունակել էներգակիրներ վաճառել նախկին ԽՍՀՄ հանրապետություններին` շուկայականից ցածր գներով: Ճիշտ ա անում, էտ պետություններից ինչ հանարավոր էր ռուսական ընկերություններն էժան գնեցին , հիմա պետք է հնարավորին շուտ և վերջնականորեն այդ պետություններին ծնկի բերել: Հայաստանը վստահոորեն գլխովորում է այս ցուցակը:

medvedev-sargsyanԲայց արի ու տես, որ Հայաստանում հանկարծ հիշեցին, որ Իրանից եկող գազատար կա: Ճիշտ է, այդ նույն Ռուսաստանի ճնշմամբ այդ խողովակի չափերը շատ փոքրացվեցին, բայց ամեն դեպքում… Իմ կարծիքով, այս շաբաթ հնչած հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մոտ օրերս սկսում է  գազի ներկրում Իրանից, փոքրիկ, բայց ամեն դեպքում խայթոց է հյուսիսային մեր դարավոր բարեկամին: Սպասենք դաշնակցի պատասխան քայլին:

Էս ի՞նչ են անում Հայաստանի բարեկամ երկրների հետ… :)

April 20, 2009

Առանց մեկնաբանության… Դիտե’ք…
http://www.youtube.com/watch?v=5hlxvMYu28Y

Ahmadinejad on Human Rights

 

Լուսանկաևը` tpinews

Թուրքիան դեռ բան ունի ստանալու…

April 4, 2009

Turkey NatoԱյսօր հայտնի է դարձել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կասկած է հայտնել Դանիայի ներկայիս վարչապետ Ռասմուսենին` որպես  Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու նպատակահարմարության վերաբերյալ և դրանով իսկ տապալել է ՆԱՏՕ-ի նոր ղեկավարի ընտրությունը: Թուրքիայի վարչապետը դա պատճառաբանել է նրանով, որ իր երկրին անհանգստացնում է այն բացասական համբավը, որն ունի Դանիան իսլամական երկրներում` հիշեցնելով, որ 2006թ. դանիական թերթերից մեկում Մուհամմադ մարգարեին ծաղրող նկարներ էին տպագրվել, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ամբողջ իսլամական աշխարհում, իսկ Դանիայի ղեկավարությունը դրան ոչ մի կերպ չարձագանքեց:

Սակայն այստեղ կա խորքային խնդիր: Դժվար թե Թուրքիան գնար նրան, որպեսզի միայնակ տապալեր Դանիայի վարչապետի թեկնածությունը, եթե չունենար ավելի լուրջ պահանջներ: Խոսքերս ապացուցվում են նաև նրանով, որ Ռասմուսենի թեկնածության օգտին են արտահայտվել թե Եվրամիության անդամ երկրները և թե ԱՄՆ: Թուրքիային հավանաբար անհանգստացնում են Օբամայի այցի ժամանակ սպասվող “անակնկալները”, կամ թուրքական իշխանություններն այս քայլով փորձում են ինչ-որ զիջումներ կորզել ԱՄՆ նախագահից, և հատկապես դա կապված է “հայկական դոսյեի” հետ: Ամեն դեպքում, կապրենք, կտեսնենք: Մանավանդ որ Օբամայի այցին հաշված ժամեր են մնացել: