Archive for the ‘Artsakh’ Category

Վեց շաբաթվա ընթացքում Արցախի վերաբերյալ փաստաթուղթ է լինելու

August 31, 2009

armenia_turkeyԲոլորին է հայտնի, որ  Ղարաբաղյան հիմնահարցում առանց որևէ առաջընթացի Թուրքիան չէր պատրաստվում որևէ զիջման գնալ` Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու գործում: Ու այսօր հանկարծ երկու երկրների արտգործնախարարությունները հայտարարություն են տարածում` “սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետևյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։” Չնայած այն փաստին, որ ձևակերպումները հաջորդ պարբերության մեջ շատ լղոզված են և յուրաքանչյուր կողմին թույլ են տալիս ստորագրված արձանագրությունները չվավերացնել, մասնավորապես` “երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական և օրենսդրական գործընթացների”, այդուամենայնիվ Թուրքիան չէր գնա որևէ այս կարգի հայտարարության, եթե համոզված չլիներ, որ Ղարաբաղյան հարցում հայերը գնալու են լուրջ զիջումների, ինչի մասին բազմիցս հայտարարել են Թուրքիայի ղեկավարները: Եվս մեկ կեսգիշերային հայտարարության սպասեք շատ շուտով հենց Արցախի հիմնահարցի հետ կապված: Աշունը շատ թեժ է լինելու:

Ու ամենաբոմբը նա է, որ կա կետ պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ:

Լուսանկարը` News.am

Advertisements

Պատերազմի ուրվականը…

July 24, 2009

Հիշու՞մ եք, նախորդ հրապարակումներից մեկում նշել էի, որ մեր (լեզուս էլ չի պտտվում ասել մեր) իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ կարող է մեզ պատերազմի շեմին հասցնել:

Հատկապես վերջին օրերին այսօրինակ խոսակցություններն անչափ ակտիվացել են: Ընդ որում դատելով մամուլում և համացանցում տեղ գտած հրապարակումների` այդ խասակցությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև Ադրբեջանում: Հայաստանում այսօրինակ խոսակցությունների ակտիվացման գագաթնակետը եղավ այս շաբաթվա երեքշաբթի օրը, երբ հեռուստաընկերություններում պրոֆիլակտիկա կամ “պրոֆիլակտիկա” էր իրականացվում, և ոչ մի հեռուստաալիք եթերում չէր: Բացի պատերազմի թեմատիկայից, հայերը ձեռի հետ շոշափվում էին նաև Ռ. Քոչարյանի անունը, թե իբր նա այլևս մեր հետ չէ, թե իբր դաշնակները հեռուսաաշտարակն են վերցրել, առաջին նախագահը հեղաշրջում է իրականացրել և այլն:

warԻմ կարծիքով, պատերազմի վերաբերյալ խոսակցությունների կազմակերպված տարածումն ունի մեկ հստակ նպատակ` ստուգել մարդկանց ռեակցիան և զգոնությունը, այլ ոչ թե նվաստիս նման փորձել վերլուծել բանակցությունների ընթացքը: Հիշեք, թե ինչից հետո այս ամենն ակտիվացավ… Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի մոսկովյան հանդիպումից հետո: Ուղղորդված է արդյո՞ք այս ամենը… Կարծում եմ այո… Ֆասյեն վկա: Էսօր խոսել է` կողմերին զգուշացնելով, որ եթե ձեզ խելոք չեք պահում, սովորաբար պատերազմ է սկսում: Դե հիմա ասեք, որ սա ծրագրավորված չէ: Մասնաբաժիններով ամեն օր մեր ժողովուրդն ստանալու է պատերազմի վերահաս լինելու ահասարսուռ պատմություններ և հավաստիացումներ, ինչի արդյունքում թղթի ստորագրումն այլևս կարող է պարտադրվել նույն հասարակության կողմից, որը զզվել է արդեն այս խոսակցություններից: Սակայն այս քաղաքականությունը կարող է և հակառակ էֆեկտն ունենալ. հուսով եմ, որ մեր հասարակությունը կարող է ոչ միայն չվախենալ այս կարգի խոսակցություններից, այլ անցնի ռեալ գործի` իշխանությունից զրկի պատերազմի շեմին հասցնող մեր (էլի լեզուս ֆռռաց) “շնորհաշատ” իշխանավորներին:

Լուսանկարը` caricatura.ru

Մադրիդյան սկզբունքներն արդեն համացանցում են…

July 11, 2009

Հիշու՞մ եք, երբ ՀՀ առաջին նախագահը բացահայտեց այսպես կոչված “Մադրիդյան սկզբունքները”, Սերժ Սարգսյանն ասեց, որ նորություն չկա և ման եկեք դրանք համացանցում:
Հիմա արդեն դրանք հաստատ համացանցում են, քանի որ այսօր Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն, որում նշել են այդ չարչրկված հիմնական սկզբունքները:
Ինչպես մեջբերում է Ա1պլյուսը` “հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
– Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
– Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
– Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
– Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
– Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը”:

Այս փաստաթուղթը դեռ ուսումնասիրության կարիք ունի, ու բավականին կասկածելի են նրա մի քանի կետերի համադրման հնարավորությունը մեկ փաստաթղթի մեջ:

Էս մարդուն պետք է ասել, որ Մասիսն էլ մերը չի

July 10, 2009

Mosi HakobyanՄի հատ լավ անեկդոտ կա. մեկը ջղայնացած նստում ա տաքսի, ասում ա` քշի’ Թուրքիա: Վարորդը հարցնում ա, այ մարդ ինչի, ասում ա` Մասիսը թուրքերը խլել են: Հա բայց ետ շուտա եղել, ասում ա վարորդը: Ես հենց նոր իմացա, քշի’ Թուրքիա, ես դրանց հերն եմ անիծել, քշի’:

Այսօր կարդում էի Արցախի ՊՆ նախարարի խոսքերը և հերթական անգամ ինձ մեղադրում, որ շարունակում եմ զարմանալ ցինիզմի տարբեր դրսևորումների վրա: Ուրեմն այս ՊՆ նախարարն այն հարցին, թե դուք հակասություններ ունեք բանակցություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հետ, հայտարարել է, որ քանի դեռ մենք բանակող կողմ չենք, մենք չենք կարող հակասություններ ունենանք: Մեկը հարցնի` է լինեիք, ո՞վ էր ձեռքներդ բռնել: Թե դանակը ոսկորին պետք է հասներ, որ հասկանայիք, որ իքներդ ձեզ ուղարկեցիք արխիվ 1998 թվականին ու հիմա այդպես հեշտ պետք է վերադառնաք բանակցային գործընթաց: Իհարկե ո’չ: Էն ժամանակ ձեզ ձեռք էր տալիս, քանի որ կամաց կամաց վերածվում էիք օլիգարխների, ձեր էշին չոշ ասող չկար, Քոչարյան Ռոբերտն էլ հմտորեն լղոզում էր բանակցային գործընթացը` կարծելով, որ այդ կերպ ապահովում է իր և իրեն շրջապատող պննախարարատիպ օլիգարխների ունեցվածքը և թույլ է տալիս, որպեսզի այդ ունեցվածքը հարյուրապատկվի, բայց իրականում Հայաստանն ու Արցախը գնում էին դեպի այն խորը անդունդը, որում հիմա հայտնվել են: Ու էտ ընչաքաղցության մոլուցքը “հանկարծ” նրանց թույլ տվեց հասկանալու, որ` վայ, էս վիճակը լավ չի, Սերժն աչքիս բանա ստորագրում: Բա ի՞նչ անենք: Ասում են, գլխի և պատի միջև որոշակի փոխհարաբերություն ապահովելու դեպքում մի քիչ կթեթևանք, բայց ընդամենը մի քիչ:

Ցավոք բերեցիք հասցրեցիք էս օրին… Պատրաստվե’ք պատերազմի, այն սարերի հետեևում չէ…

Լուսանկարը` news.am