Թուրքական բանակը զինելու մասին

Հանրային հեռուստատեսությամբ մի հատ լավ խաղ են կազմակերպել, կոչվում է “Հայ ասպետ”: Անկախ նրանից այսօրինակ խաղերը լավ են կազմակերպված, թե վատ, դրանք թույլ են տալիս մեր պատանիներին ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել թեկուզ և մրցակցության միջոցով, ինչը ես միանագամայն դրական եմ համարում: Ընդ որում, այս հաղորդումը նայելով աշակերտները վերականգնում են իրենց` տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: Իսկ ազգագրական պարերի վերաբերյալ մասնակիցների գիտելիքներն ինձ ուղղակի զարմացնում են և ուրախացնում:
Բայց խոսքը սրա մասին չէ: Երեկվա հաղորդման ժամանակ հաղորդավարը նշեց, որ հաղթող թիմը մեկնելու է Արևմտյան Հայաստան և որ սա լինելու է ամենամեծ մրցանակը: Միանագամից հիշեցի որոշ “քաղաքական” ուժերի վայնասունը, փողոցներում փակցված պաստառներն առ այն, որ եթե մեկնում ես Թուրքիա հանգստանալու, ապա զինում ես թուրքական բանակը: Հիմա այս էրեխեքին ի՞նչ են պատասխանելու, երբ նրանց մոտ բնական հարց ծագի` իսկ մենք, գնալով Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստան, թուրքական բանակը զինու՞մ ենք, թե ո՞չ: Թե՞ պատմական կայֆերի համար կարելի է զինել թուրքական բանակը:
Այս ակցիան սկսած դաշնակներն իրանց սպառել են, քանի որ նրանք ավելի անհեթեթ պատճառաբանություն չէին կարող գտնել: Երբ 11 տարի իշխանության էին, իրենց հեչ էլ չեր հետաքրքրում, որ ամբողջ շուկան հեղեղված է թուրքական ապրանքներով, և այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա պետք էր հասկանալ, որ միայն զբոսաշրջությունը չէ, որ զինում է թուրքական բանակը: Սակայն դաշնակներն իշխանության էին, օլիգարխներն իրանցն էին, էտ թուրքական ապրանքներից ստացված օգուտները գնում էին նաև կուսակցական բյուջե, ձեն չէին հանում, մինչև… Մինչև զգացին, որ եթե կոալիցիայից դուրս չգան հայ-թուրքական հարաբերությունների անշրջելի դարձած բանակցային գործընթացից հետո, ապա կհայտնվեն քաղաքական աղբամանում: Բայց արդեն ուշ էր, և այս կարգի ջղաձգումները` մի զինեք թուրքական բանակը, կրկին ծիծաղ են առաջացնում: Էլ չեմ ասում Սերժի ախպոր կողմից հովանավորված դաշնակների հավաքը Ստեփանակերտում, երբ նրանք տարան ու բերեցին և պահանջեցին Էդիկ Նալբանդյանի հրաժարակը: Շատ հզոր քայլ էր… Բայց Հայստանում 3-րդ դասարանցին էլ գիտի, որ արտաքին քաղաքականությունը ՀՀ նախագահի առանձնաշնորհն է, և արտգործնախարարն իրականացնում է ոչ այլ ինչ, քան ՀՀ նախագահի ասածն ու գրածը:

P.S. Չգնա’ք Վրաստան, այլապես կզինեք վրացական բանակը, և, ո՞վ գիտի, մեկ էլ մի օր էտ վրացիք կհարձակվեն Հայաստանի վրա: Դրանց շատ չկա, անցած տարի ի՞նչ արեցին մեր դաշնակցի գլխին: Շառից հեռու…

Advertisements

Tags: , , , , ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: