Մադրիդյան սկզբունքներն արդեն համացանցում են…

Հիշու՞մ եք, երբ ՀՀ առաջին նախագահը բացահայտեց այսպես կոչված “Մադրիդյան սկզբունքները”, Սերժ Սարգսյանն ասեց, որ նորություն չկա և ման եկեք դրանք համացանցում:
Հիմա արդեն դրանք հաստատ համացանցում են, քանի որ այսօր Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն, որում նշել են այդ չարչրկված հիմնական սկզբունքները:
Ինչպես մեջբերում է Ա1պլյուսը` “հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
– Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
– Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
– Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
– Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
– Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը”:

Այս փաստաթուղթը դեռ ուսումնասիրության կարիք ունի, ու բավականին կասկածելի են նրա մի քանի կետերի համադրման հնարավորությունը մեկ փաստաթղթի մեջ:

Advertisements

Tags: , , , , , , , ,

2 Responses to “Մադրիդյան սկզբունքներն արդեն համացանցում են…”

  1. Արմենյան Says:

    Ամենախնդալուն մի քանի տուֆտա “պետական” պաշտոնյաների ասածներն էին, թե իբր լավագույն տարբերակն է, ոմանք ասացին, թե ոչ մի իրավական ուժ չունեն G8-ի որոշումներն ու հայտարարությունները: Մի խոսքոմ դեմագոգ-բոզիկյանների մի ստվար զանգված:)))

    • tsiranyan Says:

      Դեմագոգիան դա էն բառը չի… Սրանց հիմնական զենքն է… Բայց ցավոք սրտի աշխատում է, այն էլ ոնց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: