Archive for July, 2009

Կուրսանտներով պատերազմ չեն հաղթում

July 31, 2009

paradeԱյսօրվա լրատվական հաղորդումների գրեթե բոլոր թողարկումների առաջին 10-15 րոպեն նվիրված էին ռազամական թեմաներին, մասնավորապես կուրսանտների` Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած “պարադին”: Ենթատեքստն արդեն զռռում է… Բոլոր ալիքները խելոք կարդում էին նախագահականից եկած նույնաբովանդակ տեքստերը: Այս էժանագին մեթոդներով ՀՀ իշխանություններն ատամ են փորձում ցույց տալ` այդ ամենն անելով ներքին օգտագործման համար` տեսեք թե ինչեր կարող եմ անել, թե ՊՆ լրիվ վերահսկողությանս տակն է. “կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսի'” նշանաբանով:
Ասում են հաջորդ շաբաթ Հանրապետության Հրապարակում Սերժ Սարգսյանն ընդունելու է պրոֆտեխուսումնարանների` շառավոների և ցապկի պաչևնիկների մասնագետների շքերթը, ինչը կխորհրդանշի այն, որ մեր տանկերի շառավոներն ու ցապկի պաչևնիկները գտնվում են գերազանց վիճակում:

Լուսանկարը` tert.am

Advertisements

SOS հայ գյուղացուց…

July 30, 2009

Երեկվա կարկուտն իրոք մեծ ավերածություններ է առաջացրել Հայաստանի հյուսիսային մարզերում: Պետք է ամեն ինչ անել, ահազանգել, որպեսզի մեր կառավարության անդամները մի քիչ սկսեն մտածել, ընդամենը մի քիչ, և իրենց ամբողջ ապրուստը կորցրած գյուղացիական տնտեսություններին օգնություն ցուցաբերեն: Ու ամենատխուրը նա է, որ գյուղացիների այս խնդիրներին, իսկ վնասն իրոք սարսափելի է, էլեկտրոնային լրատվամիջոցները շատ հպանցիկ են անդրադարձել:

Տեսանյութերն` Ա1պլյուս

Թուրքական բանակը զինելու մասին

July 27, 2009

Հանրային հեռուստատեսությամբ մի հատ լավ խաղ են կազմակերպել, կոչվում է “Հայ ասպետ”: Անկախ նրանից այսօրինակ խաղերը լավ են կազմակերպված, թե վատ, դրանք թույլ են տալիս մեր պատանիներին ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել թեկուզ և մրցակցության միջոցով, ինչը ես միանագամայն դրական եմ համարում: Ընդ որում, այս հաղորդումը նայելով աշակերտները վերականգնում են իրենց` տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: Իսկ ազգագրական պարերի վերաբերյալ մասնակիցների գիտելիքներն ինձ ուղղակի զարմացնում են և ուրախացնում:
Բայց խոսքը սրա մասին չէ: Երեկվա հաղորդման ժամանակ հաղորդավարը նշեց, որ հաղթող թիմը մեկնելու է Արևմտյան Հայաստան և որ սա լինելու է ամենամեծ մրցանակը: Միանագամից հիշեցի որոշ “քաղաքական” ուժերի վայնասունը, փողոցներում փակցված պաստառներն առ այն, որ եթե մեկնում ես Թուրքիա հանգստանալու, ապա զինում ես թուրքական բանակը: Հիմա այս էրեխեքին ի՞նչ են պատասխանելու, երբ նրանց մոտ բնական հարց ծագի` իսկ մենք, գնալով Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստան, թուրքական բանակը զինու՞մ ենք, թե ո՞չ: Թե՞ պատմական կայֆերի համար կարելի է զինել թուրքական բանակը:
Այս ակցիան սկսած դաշնակներն իրանց սպառել են, քանի որ նրանք ավելի անհեթեթ պատճառաբանություն չէին կարող գտնել: Երբ 11 տարի իշխանության էին, իրենց հեչ էլ չեր հետաքրքրում, որ ամբողջ շուկան հեղեղված է թուրքական ապրանքներով, և այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա պետք էր հասկանալ, որ միայն զբոսաշրջությունը չէ, որ զինում է թուրքական բանակը: Սակայն դաշնակներն իշխանության էին, օլիգարխներն իրանցն էին, էտ թուրքական ապրանքներից ստացված օգուտները գնում էին նաև կուսակցական բյուջե, ձեն չէին հանում, մինչև… Մինչև զգացին, որ եթե կոալիցիայից դուրս չգան հայ-թուրքական հարաբերությունների անշրջելի դարձած բանակցային գործընթացից հետո, ապա կհայտնվեն քաղաքական աղբամանում: Բայց արդեն ուշ էր, և այս կարգի ջղաձգումները` մի զինեք թուրքական բանակը, կրկին ծիծաղ են առաջացնում: Էլ չեմ ասում Սերժի ախպոր կողմից հովանավորված դաշնակների հավաքը Ստեփանակերտում, երբ նրանք տարան ու բերեցին և պահանջեցին Էդիկ Նալբանդյանի հրաժարակը: Շատ հզոր քայլ էր… Բայց Հայստանում 3-րդ դասարանցին էլ գիտի, որ արտաքին քաղաքականությունը ՀՀ նախագահի առանձնաշնորհն է, և արտգործնախարարն իրականացնում է ոչ այլ ինչ, քան ՀՀ նախագահի ասածն ու գրածը:

P.S. Չգնա’ք Վրաստան, այլապես կզինեք վրացական բանակը, և, ո՞վ գիտի, մեկ էլ մի օր էտ վրացիք կհարձակվեն Հայաստանի վրա: Դրանց շատ չկա, անցած տարի ի՞նչ արեցին մեր դաշնակցի գլխին: Շառից հեռու…

Պատերազմի ուրվականը…

July 24, 2009

Հիշու՞մ եք, նախորդ հրապարակումներից մեկում նշել էի, որ մեր (լեզուս էլ չի պտտվում ասել մեր) իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ կարող է մեզ պատերազմի շեմին հասցնել:

Հատկապես վերջին օրերին այսօրինակ խոսակցություններն անչափ ակտիվացել են: Ընդ որում դատելով մամուլում և համացանցում տեղ գտած հրապարակումների` այդ խասակցությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև Ադրբեջանում: Հայաստանում այսօրինակ խոսակցությունների ակտիվացման գագաթնակետը եղավ այս շաբաթվա երեքշաբթի օրը, երբ հեռուստաընկերություններում պրոֆիլակտիկա կամ “պրոֆիլակտիկա” էր իրականացվում, և ոչ մի հեռուստաալիք եթերում չէր: Բացի պատերազմի թեմատիկայից, հայերը ձեռի հետ շոշափվում էին նաև Ռ. Քոչարյանի անունը, թե իբր նա այլևս մեր հետ չէ, թե իբր դաշնակները հեռուսաաշտարակն են վերցրել, առաջին նախագահը հեղաշրջում է իրականացրել և այլն:

warԻմ կարծիքով, պատերազմի վերաբերյալ խոսակցությունների կազմակերպված տարածումն ունի մեկ հստակ նպատակ` ստուգել մարդկանց ռեակցիան և զգոնությունը, այլ ոչ թե նվաստիս նման փորձել վերլուծել բանակցությունների ընթացքը: Հիշեք, թե ինչից հետո այս ամենն ակտիվացավ… Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի մոսկովյան հանդիպումից հետո: Ուղղորդված է արդյո՞ք այս ամենը… Կարծում եմ այո… Ֆասյեն վկա: Էսօր խոսել է` կողմերին զգուշացնելով, որ եթե ձեզ խելոք չեք պահում, սովորաբար պատերազմ է սկսում: Դե հիմա ասեք, որ սա ծրագրավորված չէ: Մասնաբաժիններով ամեն օր մեր ժողովուրդն ստանալու է պատերազմի վերահաս լինելու ահասարսուռ պատմություններ և հավաստիացումներ, ինչի արդյունքում թղթի ստորագրումն այլևս կարող է պարտադրվել նույն հասարակության կողմից, որը զզվել է արդեն այս խոսակցություններից: Սակայն այս քաղաքականությունը կարող է և հակառակ էֆեկտն ունենալ. հուսով եմ, որ մեր հասարակությունը կարող է ոչ միայն չվախենալ այս կարգի խոսակցություններից, այլ անցնի ռեալ գործի` իշխանությունից զրկի պատերազմի շեմին հասցնող մեր (էլի լեզուս ֆռռաց) “շնորհաշատ” իշխանավորներին:

Լուսանկարը` caricatura.ru

Ավարտվեց իմ անվան կինոփառատոնը…

July 21, 2009

Golden_apricotԵվս մեկ փառատոն ավարտվեց` թվով վեցերորդը… Ցավոք ես այն մեծամասամբ բաց թողեցի զբաղվածության պատճառով, սակայն ընկերներս նշում են, որ այն զգալիորեն զիջում էր անցած տարվա ֆիլմերի որակին: Ինչևէ… Մրցանակները բաշխված են: Միայն նշեմ, որ հաղթող է ճանաչվել վրացական` “Ափի այն կողմը” ֆիլմը: Մրցանակը ֆիլմի ռեժիսորը նվիրեց վրաց և աբխազ ժողովուրդների բարեկամությանը…

քաղաքականություն, քաղաքականություն, քաղաքականություն…

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ

  1. “Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ վրացի ռեժիսոր Գեորգի ՕվաշվիլիինՄյուս ափըֆիլմի համար
  2. Հատուկ մրցանակ “Արծաթե ծիրան” մրցանակ լեհ ռեժիսոր Միխալ ՌոսայինՔերծվածք ֆիլմի համար
  3. Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակ Օզջան ԱլփերինԱշուն ֆիլմի համար

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ

  1. “Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ դանիացի ռեժիսոր Անդերս ՕսթերգորդինԲիրմացի վիջեjը. ռեպորտաժ փակ երկրից ֆիլմի համար
  2. Հատուկ մրցանակ “Արծաթե Ծիրան” Սերգեյ ԲուկովսկունՈղջերըֆիլմի համար
  3. Ժյուրիի հատուկ մրցանակ հնդկուհի Ֆայզա Ահմադ ԽանինՄալեգաոնի գերմարդիկ ֆիլմի համառ

Հայկական համայնապատկեր մրցույթ

  1. “Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ Արկա ՄանուկյանինՍիրով և երախտագիտությամբ ֆիլմի համար
  2. Ժյուրիի դիպլոմ Լևոն ՔալանթարինԿովկասի ազգականուհինֆիլմի համար
  3. Ժյուրիի դիպլոմ Ֆրեդերիկ ԲալեգջյանինՄեր աշխարհը ֆիլմի համար

FIPRESCI-ի` կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը

  • Օզջան ԱլփերինԱշուն ֆիլմի համար

Էկումենիկ ժյուրիի մրցանակը

Գեորգի ՕվաշվիլիինՄյուս ափը ֆիլմի համար

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի պաշտոնական կայք

Մադրիդյան սկզբունքներն արդեն համացանցում են…

July 11, 2009

Հիշու՞մ եք, երբ ՀՀ առաջին նախագահը բացահայտեց այսպես կոչված “Մադրիդյան սկզբունքները”, Սերժ Սարգսյանն ասեց, որ նորություն չկա և ման եկեք դրանք համացանցում:
Հիմա արդեն դրանք հաստատ համացանցում են, քանի որ այսօր Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն, որում նշել են այդ չարչրկված հիմնական սկզբունքները:
Ինչպես մեջբերում է Ա1պլյուսը` “հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
– Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
– Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
– Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
– Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
– Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը”:

Այս փաստաթուղթը դեռ ուսումնասիրության կարիք ունի, ու բավականին կասկածելի են նրա մի քանի կետերի համադրման հնարավորությունը մեկ փաստաթղթի մեջ:

Էս մարդուն պետք է ասել, որ Մասիսն էլ մերը չի

July 10, 2009

Mosi HakobyanՄի հատ լավ անեկդոտ կա. մեկը ջղայնացած նստում ա տաքսի, ասում ա` քշի’ Թուրքիա: Վարորդը հարցնում ա, այ մարդ ինչի, ասում ա` Մասիսը թուրքերը խլել են: Հա բայց ետ շուտա եղել, ասում ա վարորդը: Ես հենց նոր իմացա, քշի’ Թուրքիա, ես դրանց հերն եմ անիծել, քշի’:

Այսօր կարդում էի Արցախի ՊՆ նախարարի խոսքերը և հերթական անգամ ինձ մեղադրում, որ շարունակում եմ զարմանալ ցինիզմի տարբեր դրսևորումների վրա: Ուրեմն այս ՊՆ նախարարն այն հարցին, թե դուք հակասություններ ունեք բանակցություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հետ, հայտարարել է, որ քանի դեռ մենք բանակող կողմ չենք, մենք չենք կարող հակասություններ ունենանք: Մեկը հարցնի` է լինեիք, ո՞վ էր ձեռքներդ բռնել: Թե դանակը ոսկորին պետք է հասներ, որ հասկանայիք, որ իքներդ ձեզ ուղարկեցիք արխիվ 1998 թվականին ու հիմա այդպես հեշտ պետք է վերադառնաք բանակցային գործընթաց: Իհարկե ո’չ: Էն ժամանակ ձեզ ձեռք էր տալիս, քանի որ կամաց կամաց վերածվում էիք օլիգարխների, ձեր էշին չոշ ասող չկար, Քոչարյան Ռոբերտն էլ հմտորեն լղոզում էր բանակցային գործընթացը` կարծելով, որ այդ կերպ ապահովում է իր և իրեն շրջապատող պննախարարատիպ օլիգարխների ունեցվածքը և թույլ է տալիս, որպեսզի այդ ունեցվածքը հարյուրապատկվի, բայց իրականում Հայաստանն ու Արցախը գնում էին դեպի այն խորը անդունդը, որում հիմա հայտնվել են: Ու էտ ընչաքաղցության մոլուցքը “հանկարծ” նրանց թույլ տվեց հասկանալու, որ` վայ, էս վիճակը լավ չի, Սերժն աչքիս բանա ստորագրում: Բա ի՞նչ անենք: Ասում են, գլխի և պատի միջև որոշակի փոխհարաբերություն ապահովելու դեպքում մի քիչ կթեթևանք, բայց ընդամենը մի քիչ:

Ցավոք բերեցիք հասցրեցիք էս օրին… Պատրաստվե’ք պատերազմի, այն սարերի հետեևում չէ…

Լուսանկարը` news.am