Archive for May, 2009

Այսօր Շենգավիթ համայնքում էի… Միտինգի…

May 19, 2009

Այսօր գնացել էի Շենգավիթ համայնքի` Հայ ազգային կոնգրեսի նախընտրական հանրահավաքին: Շատ տպավորված եմ մարդկանց քանակով և որակով, հատկապես երիտասարդության: Այս Շարժմանը հաջողվեց արթնացնել երիտասարդների մի մեծ խմբի, որոնք շուտով կդառնան երկրի տերն ու տիրակալը` բառիս լավ իմաստով: Իսկ խոսքերիս ապացույցը հանրահավաքի և դրան հաջորդած երթի հետևյալ տեսանյութն է:

Տեսանյութ` Ա1պլյուս

Եվրատեսիլ 2009. հայկական կողմը բոլոր տեղերում իմպոտենտի դիրքերից է հանդես գալիս…

May 16, 2009

Հաճելի էր Եվրատեսիլի ժամանակ հայկական կողմին ներկայացնելիս տեսնել Արցախի “Տատիկի և Պապիկի” արձանը: Մարդ ասեց, թե հայերը գոնե այս մի բանում հաջողություն են ունեցել: Բայց… երջանությունը կարճ տևեց: Ադրբեջանական միջամտությունն անմիջապես “ուղղեց” այդ “սխալը”: Շնորհիվ Ադրբեջանի ԱԳՆ-ի միջամտության: Ու մեր “ամենակարողները”, որոնք մենակ Հայլուրով են կարողանում հոխորտալ, չկարողացան ապացուցել, որ դա հայ ճարտարապետի ստեղծագործություն է և հայական մշակութային ժառանգության անբաժանելի մասը: Այլևս խոսք չեմ գտնում սրանց անճարությունը բացատրելու համար: Արտաքին քաղաքականություն, ներքին խնդիրներ, մշակութային հարցեր… սրանք այլևս ի վիճակի չեն լուծելու թեկուզ և ամենափոքր խնդիրները:

football_fallԷս ֆուտբոլային դիվանագիտության մեջ մենք ինչքա՞ն պետք ա պառկած մնանք խոտածածակին….

Լուսանկարն` այստեղ

Վայ, փաստորեն Իրանից գազ կարո՞ղ ենք ստանալ… Ինչպիսի քաջություն

May 13, 2009

Օրերս Ռուսաստանի վարչապետ (ուզում էի գրել նախագահ) Վլադիմիր Պուտինը (ամեն անգամ ծիծաղս չէի կարողանում զսպել, երբ Վարդան Օսկանյանը ասում էր Փութին) հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում շարունակել էներգակիրներ վաճառել նախկին ԽՍՀՄ հանրապետություններին` շուկայականից ցածր գներով: Ճիշտ ա անում, էտ պետություններից ինչ հանարավոր էր ռուսական ընկերություններն էժան գնեցին , հիմա պետք է հնարավորին շուտ և վերջնականորեն այդ պետություններին ծնկի բերել: Հայաստանը վստահոորեն գլխովորում է այս ցուցակը:

medvedev-sargsyanԲայց արի ու տես, որ Հայաստանում հանկարծ հիշեցին, որ Իրանից եկող գազատար կա: Ճիշտ է, այդ նույն Ռուսաստանի ճնշմամբ այդ խողովակի չափերը շատ փոքրացվեցին, բայց ամեն դեպքում… Իմ կարծիքով, այս շաբաթ հնչած հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մոտ օրերս սկսում է  գազի ներկրում Իրանից, փոքրիկ, բայց ամեն դեպքում խայթոց է հյուսիսային մեր դարավոր բարեկամին: Սպասենք դաշնակցի պատասխան քայլին:

Մենք եզրափակչում ենք

May 13, 2009

Երեկ Եվրոպային ցույց տվեցինք, որ ոչ միայն գոռացող և տնգտնգացող երգիչներ ունենք, այլև պրոֆեսիոնալներ: Գեթ մեկ անգամ Արշակյան քույրերից և ոչ մեկը “ֆալշ” չարեց, և սա ուրախալի է: Հավատանք, որ եզրափակիչում նույնքան լավ ելույթ կունենանք: Միաժամանակ շատ ուրախալի էր, երբ Հայաստանը ներկայացնող կլիպում տեսարժան վայրերի կողքին ցույց տվեցին Արցախի` Տատիկի և Պապիկի արձանը, որը շատ հաճելի էր: Կարծում եմ, որ այսօր ադրբեջանցիները սրա համար վայնասուն կբարձրացնեն: Բայց փաստը մնում է փաստ:

Եվս մեկ անգամ ըմբոշխնե’ք գրագետ կատարումը:

Եվրատեսիլ, Մոսկվա, հաղթելու ենք…

May 10, 2009

Եվ այսպես, հաջորդ շաբաթ մեկնարկում է Եվատեսիլ 2009: Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը չի ներկայացնում իշխող կլանը, ընտանիքի անդամ չէ կամ էլ “վաստակաշատ” “պրոդյուսերի” սան: Առաջին անգամ Եվրատեսիլ են գնում մարդիկ, ովքեր տաղանդից չեն բողոքում, լավ երգ են ներկայացնում, և որ ամենակարևորն է այդ ստուգատեսին հայերին ներկայացնելու պատվին են արժանացել իրական քվեարկության արդյունքում:

Եվ քանի որ Ինգան և Անուշն “ընտանիքը” չեն ներկայացնում, թերևս սա է պատճառը, որ Հ1-ը և սատելիներն այն ջանասիրությամբ չեն գովազդում Ինգա և Անուշ Արշակյաններին, ինչպես դա անում էին Սիրուշոյի դեպքում: Հենց այս պատճառով էլ քույրերը պետք է հաղթեն և մենք պետք է այս գործում աջակցենք նրանց: Ժողովուրդը երբեք չի սխալվում…

Մայիսի 12-ին` կիսաեզրափակիչ

Մայիսի 16-ին` եզրափակիչ (վստահ)

Քույրերի վերջին փորձը Մոսկվայի օլիմպիական մարզահամալիրում շատ լավ է անցել

Պալկովնիկի փորը լավ չի, երևի Վրաստան չգնանք…

May 7, 2009

6782-11Ես հա սպասում էի, ասում էի, նեուժելի սրանք դիմադրել են ռուսներին ու չեն հրաժարվում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց: Բայց ինչպես միշտ, ռեժիմը մնաց իր բարձրության վրա: Էն էլ ո՞նց: Հայկական “իսթեբլիշմենտի” վերջին տարիների գլուխգործոցների շարքն ավելացավ ևս մեկով. հայերը չեն գնում վրաստանյան զորավարժություններին, որովհետև Վրաստանում վիճակն անկայուն է: Նախորդ տարիների հոտը չի՞ գալիս, երբ ասենք առաջին դեմքը խուսափում էր կարևոր հանդիպումներից` ասելով, որ ոտքն ոլորել է…

Ինչքա՞ն երկար ման եկան, որ այս ձևակերպումը գտնեին` զորավարժություններից խուսափելու համար: Նույն հաջողությամբ կարելի էր այլ անհեթեթ պատճառաբանություններ գտնել: Ասենք, զորավարժություններին հարող տարածքում հղի կանայք կան, պայթյուններից կվիժեն: Կամ պալկովնիկի փորն էս քանի օրը թույլա, ճամփա չի կարա գնա…

Մի աշե, թե ովքեր են երկիր ղեկավարում…

Լուսանկարն` այստեղ

Ցավոք, սա է մեր ոստիկանության իրական վիճակը…

May 3, 2009

Շատ ասելով ընդիմություն չեն դառնում

May 3, 2009

takardՔիչ առաջ Հ1-ով ընկեր Վահանին էի նայում: Մի 3-4 անգամ ասեց, որ ինքն ընդդիմություն է, ինչը միայն ծիծաղ էր առաջացնում: Սկսեց բացատրել, թե ինչու են պաշտոններ պահել` չհասկանալով, որ իր հին ընկեր Սերժը հմտորեն դաշնակներին պաշտոններ առաջարկեց, իրենք էլ “միամտաբար” կերան այդ խայծը: Եվ… այլևս ընդիմություն լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ քաղաքական դաշտում դեռ շատ երկար ժամանակ պետք է վերքերը լիզեն` իրենց անտաղանդ քաղաքականության շնորհիվ: Կարճ ասած, ՍՍ-ն իրենց գցեց և վերջնականապես չեզոքացրեց: Չաո…

Լուսանկարն` այստեղ