Քրիստոս յարեավ ի մեռելոց


armenia_churchԵրեկ Քրիստոսի հարության տոնն էինք նշում: Թերևս սա հայերի ամենասիրած տոներից մեկն է: Չնայած, որ եկեղեցական այս տոնի ծիսակարգային ոչ բոլոր կանոններին են հայերը հետևում և հիմնականում դրանք կիրառում են խեղված տեսքով: Չխոսեմ հին ու նոր մեռելների պաշտամունքի, պաս պահելու ու դուրս գալու կանոնների և այլնի մասին: Վերոնշյալ խնդիրների լուծման գործին պետք է լծվեր եկեղեցին, եթե ցանկանում էր, որպեսզի իր հոտը հստակ հետևեր Հայ առաքելական եկեղեցու կանոններին: Սակայն ի՞նչ պատահեց

Եկեղեցին իրեն պահեց և պահում է այնպես, որ այդ հոտն ինքնակառավարմամբ սկսեց զբաղվել, ինչը, բնականաբար, բերեց եկեղեցական օրենքներիվերաձևակերպմանըև կամայական մեկնաբանություններին: Դա եղավ Սովետական Միության գոյության տարիներին օբյեկտիվորեն, և նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր` սուբյեկտիվորեն: Վերջին տարիներին Եկեղեցու և հոգևորականի դերի նվազումը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ աղանդներն սկսեցին ավելանալ (ինչը միշտ որպես պատճառ նշվում է մերհոգևորհայրերի կողմից), այլ այն պատճառով, որ հոգևորականն սկսեց գործել որպես հասարակ մահկանացու, իջավ, դարձավ իր հոտի սովորական մի անդամ: Հոգևորականը մտավ մեծ բիզնես, դարձավ օլիգարխ, հոգևորականը մտավ մեծ քաղաքականություն` դրանով իսկ հակադրվելով իր հոտի մի զգալի մասին: Հոգևորականը իր տաք սենյակում էր, երբ տաս օր ու գիշեր հայ ժողովուրդը բարձրաձայնում էր աղաղակող անարդարությունների մասին, իսկ այդ ժողովրդի գնդակահարության օրը խոհեմության ու հանգստության կոչեր էր անում նույն այդ ժողովրդին, այլ ոչ թե նրա վրա զենք բարձրացրած հանցագործին: Նույն այդ օրերին հայտարարում էր, որ հանրահավաքներն ու երթերը բարվոք ճանապարհը չեն վիճարկելու կայացած ընտրությունների վերջնական արդյունքները, կարծես չէր ուզում նկատել, որ այդ հանրահավաքներին գեթ մեկ ծառի ճյուղ չի կոտրվում, իսկ առավելագույն ջանքեր բերել խաղաղ գործընթացներով լուծման առաջնորդելու հուզող հարցերն ու մարտահրավերները իր արած կոչին չհետևած իշխանություններին և ոչ մի գնահատական չտվեց:

Միշտ մեծ հաճույքով մասնակցել եմ պատարագներին և հեռուստատեսությամբ դիտել դրանք, հատկապես Քրիստոսի հարության տոնի պատարագը: Բայց երեկ լսում էի կաթողիկոսի արտասանած ճառը ևչէի հավատում, ինչպես կասեր մեծն Ստանիսլավսկին: Չեմ հավատում միայն մեկ պարզ պատճառով. նա կրկին հեռու է իր հոտից, երբ այդ հոտին ճնշում են սեփական երկրում, երբ այդ երկիրը ճկռել է անօրինականությունից և ամենաթողությունից, իսկ Եկեղեցին կրկին լռում է, և դա անում է մեկ պարզ պատճառով` ինքն իրեն նեղություն չի ցանկանում տալ` շառից հեռու մնալու սկզբունքով: Բայց այդ հոգևորականն անպայման նեղության մեջ է լինելու, քանի որ այլևս առանց պետության Եկեղեցին գոյատևելու հնարավորություն չի ունենալու: Իսկ այս տեմպերով շարունակելու դեպքում պետությունը հեռու չէ կործանումից: Սա ասում եմ վստահ և համոզված

ss_gb1

ՀՀ սահմանադրություն, հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Լուսանկարը` Ժամանակ Երևան և Լրագիր

Advertisements

Tags: ,

One Response to “Քրիստոս յարեավ ի մեռելոց”

  1. Արմենյան Says:

    Իրոք, կողմում կանգնելը դժվար կլինի եկեղեցուն: Իսկ ամենայն հայոց ԿԹողիկոսը հաստատ պատասխանա տալու էն հազարավոր “գրեխ”երի համար, որ արելա ժողովրդի գլխին՝ Կճոյանի ձեռքը բռնած :)))
    Ես էլ չկարողացա նայեմ պատարագը: Ուրիշ բանա, որ չգիտես՝ լսումես, բայց դե որ գիտես, թե ով ա պատարագ կարդացողը՝ չի ստացվում: Մի օր նորմալ հոգևոր առաջնորդ կունենանք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: