Случайно стулом задел люстру…

no comments...Հիշում եք “Միմինո” կինոյի մեջ, երբ Ֆրունզիկ Մկրտչյանի հերոս Ռուբիկն ամեն կերպ փորձում է արդարացնել Կիկաբիձեի հերոսին` Միմինոյին, երբ վերջինս ծեծած է լինում իր քրոջը խաբած Նուգզարին: Եվ Ռուբիկն ամեն ինչ անում է, որպեսզի արդարացնի Միմինոյի գործողությունները: Դատավորի այն հարցին, թե եթե այդ ամենը պատահականություն էր, ապա ինչու՞ է ջահը ջարդել: Ռուբիկը պատասխանում է. “Да, люстру разбили, зачем зря говорить… Это мы когда уходили, Валико-джан случайно стулом задел…”! (Երբ դուրս էր գալիս, պատահաբար աթոռով կպավ ջահին)…

Էսօր Հայլուր եմ նայում և… Հովիկ Աբրահամյանը գնացել էր ծերանոց` տեղի տատիկների Ապրիլի 7-ը շնորհավորելու համար: Վատ կազմակերպված քարոզչական ակցիա, բայց… ի վերջո այդ կանայք ուշադրության կարիք ունեն, նույնիսկ` Հովիկ Աբրահամյանի: Հանկարծ հաղորդավարն ասում է, որ այդ միջացառման ժամանակ Հ. Աբրահամյանին հարցրել են իր ընտանիքի հետ կապված վերջին սկանդալային դեպքի մասին: Հիշեցնեմ, որ այսօր “Հայկական ժամանակը” Շաբաթ գիշեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին եւ եղբորորդին անհավանական արկածներ են ունեցել Արտաշատում” վերնագրի տակ հոդված էր տպել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի որդին և եղբորորդին ծեծի են ենթարկել տաքսու երկու վարորդների, վառել նրանց մեքենաները, այնուհետև կրակել նույն տաքսու տիրոջ տան վրա: Մանրամասների մեջ չխորանալով (այն կարող եք կարդալ “Հայկական ժամանակում”), ասեմ, որ Հովիկ Աբրահամյանն այսօր կտկրականապես հերքեց, որ իր որդին դրանում խառնված է եղել, բայց… Ամենասարսփելին նա եղավ, որ հաստատեց իր եղբորորդու մասնակցությունն այս “միջադեպին”: Ըստ նրա, իր եղբորորդու մեքենայի ուղղությամբ կրակահերթ է եղել, դրա արդյունքում վիճաբանություն է եղել, իր եղբորորդու կողմնակիցներն էլ վառել են այդ մեքենաները` “случайно стулом задел люстру”: Խոսում էր այնպես, կարծես պատմում էր, թե ինչպես մի քանի երեխա կռիվ կռիվ են խաղացել: Ու վերջում էլ հավելեց, որ ինքը խստիվ դատապարտում է այս արարքը:

Իհարկե, Հովիկ Աբրահամյանի համար սա ընդամենը մի պուճուր միջադեպ է, ինչ է եղել, որ. էրեխեքը միամիտ ավտո են վառել: Բայց սա իրոք ազգային խայտառակություն է, երբ երկրի երկրորդ դեմքի ազգականները բանդիտներ են, իսկ այդ “երկրորդ դեմքը” ընդամենը փաստն է արձանագրում և վերջ:

Ավելորդ է նշել, որ նորմալ երկրում այս կարգի միջադեպից հետո այդ պաշտոնյան առնվազն հրաժարական է տալիս: Ավելորդ է նաև հիշեցնել, որ օրինակ Շվեդիայում նախարար են հեռացնում պաշտոնից` ալեհավաքի համար մի քանի ամիս չվճարելու համար: Կամ էլ սպասուհու համար հարկ չվճարելու համար: Շվեդիան ու՞ր, մենք ու՞ր: Շվեդիան ու՞ր էր, որ մենք Արտաշատում թատրոն ունեինք, էն էլ 2 հազար տարի առաջ:

Էն Քենեդուն խի՞ սպանեցին…

Լուսանկարը` ՀԺ

Advertisements

Tags:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: