Երբ գալիս է ապաշխարելու ժամանակը…

մարդու երկու հոգեվիճկաներըՄիշտ ուշադիր հետևել եմ, թե մարդիկ ինչ են անում` սեփական սխալները ուղղելիս, որն է լինում նրանց ռեակցիան, երբ հայտնաբերվում է կամ գիտակցում են, որ նախկինում այն ամենն, ինչ արել են, սխալ է եղել, անկախ դրանից դա արել են գիտակցաբար, թե ակամայից: Այս հրապարակման առիթն առաջացավ այն ժամանակ, երբ հերթական գովազդի ժամանակ սկսեցի թերթել հեռուստաալիքները և, հանկարծ, Հ1-ի ամբողջ էկրանով մեկ տեսա Իսրայել պետության դրոշը: Ասեցի` հաստատ էլի Լևոն Տեր-Պետրոսյանի ոսկորներն են լվանում ու հիշել են անցած տարվա միտինգները, երբ փետրվարյան շուրջօրյա միտինգներից մեկի ժամանակ այլ դրոշների հետ մեկտեղ հայտնվել էր Իսրայելի դրոշը: Երևի բոլորն են հիշում, թե ինչ աղմուկ էր ամբողջ հանրապետությունով մեկ. նայե’ք, առաջին նախագահին ջհուդամասոններն օգնության են եկել: Այս` առաջին հայացքից հիմարություն թվացող սադրանքը գրավել էր շատերի ուղեղները: Եվ հանկարծ կրկին հրեական դրոշն առաջին ալիքի էկրանին, բայց… Բայց այս անգամ ջհուդամասոններն “օգնում էին” “Երկու աստղ” ծրագրի երգիչներից մեկին (ճիշտն ասած նրանց չեմ ճանաչում), որը Հավա Նագիլա էր երգում ուղիղ եթերով: Տեսնելով սա` անմիջապես հիշեցի անցած տարվա վերոնշյալ ռեպորտաժը: Մի հարց առաջացավ մոտս. տեսնես` Հ1-ի ղեկավար Ալեքսան Հարությունյանը գոնե հոգու խորքում գիտակցում է, որ լիզում է այն նույն թուքը, որն անցած տարի էր թքել:

Եվ այս կարգի շատ օրինակներ կարելի է բերել: Ասենք, որ հայոցաշխարհներն ու “պազոլիները” առաջին նախագահին անվանում էին Լևոն Էֆենդի, հիմա, գոնե հոգու շատ խորքում, գիտակցում են, թե իրենց պատվիրատուն ուր է հասել Թուրքիայի հետ հարաբերություններում ու ինչ զիջողությունների է գնացել: Կամ Տիգրան Սարգսյանը մարտի 3-ին, երբ դրամի կուրսը դարձավ լողացող, հասկացավ իր վարած դրամավարկային և դրամի ֆիքսված կուրսի քաղաքականության կործանարար ազդեցությունը մեր տնտեսության և, հատկապես, հայրենական արտադրողի վրա:

Գիտակցու՞մ են, թե ոչ… Ահա, թե որն էր իմ այս մտորումների առարկան:

Հ.Գ. այս նկարն ուղարկել է մեր ընթերցողներից մեկը.

Israeli flag on H1

Advertisements

One Response to “Երբ գալիս է ապաշխարելու ժամանակը…”

  1. Քաղաքացի Says:

    Անձամբ տեսել եմ այդ երգը ու լրիվ նույն բանը մտածել, բայց ոչ թե այդ ստորությունները իրագործողների, այլ այդ խայծը կուլ տվողների տեսանկյունից` ովքեր օր ու գիշեր թմբկահարում էին հայլուրի այս տեսանյութում պատկերված (մոնտաժված) կադրերը:

    Հ.Գ. Տեսնես մեզ քաջ հայտնի հակա-սիոնիստ բլոգերները ի՞նչ կասեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: