Մայնդորֆ երկու՞… Հիմա էլ ԱՄՆ-ն…

Armenia TurkeyԲլոգը ցանկանում էի սկսել ներքաղաքական որոշ իրողությունների վերլուծություններով, բայց այսօր մի շատ հետաքրքիր լուր ստացվեց. Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ստամբուլ: ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա ինքնին արդեն արտառոց բան է, եթե հաշվի առնենք հայ-թուրքական հարաբերությունների մեջ եղած խնդիրները: Բայց Նալբանդյանը Թուրքիայում է լինելու այն ժամանակ, երբ այնտեղ է այցելելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ցեղասպանության հարցի և հայ-թուրքական սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված վերջերս շատ է գրվել և ասվել: Դրա վերլուծությունը մենք կներկայացնենք հաջորդիվ: Ի՞նչ կարող է տեղի ունենալ Թուրքիայում:

Պարզ է մի բան. Է. Նալբանդյանին “բերման են ենթարկում” ոչ թե նրա համար, որպեսզի վերջինս մասնակցի (ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ է նշած) “ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող ՙՔաղաքակրթությունների դաշինք՚ 2-րդ ֆորումին”: Օբաման եկել հասել է Թուրքիա, պահն էլ թուրքերը հասունացրել են` բա մի հատ “Մայնդորֆ 2” ստորագրել չտա՞ն այս երկու կողմերին: Մի բան է ինձ ամենաշատը մտահոգում. վախենամ, որ դրսում լեգիտիմություն փնտրող էս մեր իշխանավորները ցեղասպանության հարցը կասկածի տակ դնեն` ստեղծվելիք հանձնաժողովի միջոցով, որը պետք է քննի ցեղասպանության հարցը: Շատերն ինձ համոզում են, որ արդեն ուշ է և հանձնաժողովի ստեղծման հարցն արդեն լուծված է: Օրինակ, դրա մասին այսօր խոսել է Դավիթ Շահնազարյանը:

Բայց ես լավատես եմ… անուղղելի…

Լուսանկարը` zagaza.livejounal.com

Advertisements

Tags: , , , , ,

3 Responses to “Մայնդորֆ երկու՞… Հիմա էլ ԱՄՆ-ն…”

  1. Քաղաքացի Says:

    Ճիշտն ասած իմ մտքով էլ տենց մի բան անցավ, երբ կարդացի այդ այցի մասին: Ու փաստորեն դուրս է գալիս, որ ով չի ալարում մեզ համաձայնագրեր է ստորագրել տալիս` անկախ դրանց բովանդակությունից:

    Բա որ, վաղն էլ մի հատ ուրիշ գերտերություն մեզ պարտադրի ստորագրել, որ ասենք Սևանա լիճը 100 տարով հանձնում ենք հավատարմագրային կառավարման ինչ որ մի Լիխտենշտեյնյան ֆիրմայի:

    Լավ ինչքա՞ն կարելի է այսպես անողնաշար լինել, ոնց որ մեր պաշտոնյաներից շատերը:

    Հ.Գ. չնայած եթե հետևենք հայոց պատմության էջերին նմանատիպ բազում դեպքերի կարելի հանդիպել

  2. Արմենյան Says:

    Որևէ մեկը խաբար ա էդ մեծ-մեծ խոսացող դաշնակները ու՞ր են:

    Իսկ հիմա լուրջ՝ ես էլ ինչ-որ հույսեր եմ փայփայում, որ հանձնաժողովը չի ստեղծվի, բայց, ցավոք սրտի, ամեն ինչ տարվում է էդ կողմ(փաստորեն էդքան էլ բերնից թռած (Սերժիկի) բան չէր՝ ինչքան էլ հույսեր էինք կապում:(():

    • Քաղաքացի Says:

      Դաշնակները երևի շուտով բյուրոյի նիստ կանեն ու կորոշեն թե թուրքական որ ընկերության հետ ով է իրենցից փայ մտնում նոր ստեղծվելիք բիզնեսներում: Նրանք ուրիշ բանի ընդունակ էլ չեն: Չզարմանաք, որ նրանք շուտով հայտարարեն, որ թուրքերը մեր դարավոր բարեկամներն են եղել, իսկ մենք խաբար չենք եղել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: