October 29, 2009 by tsiranyan
Երեկ հրապարակվեցին “պետության կարիքների համար 2008 թ ընթացքում գնված պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող ավտոմեքենաների” ցուցակները: Եվ հանկարծ պարզ դարձավ, որ կատարված ավելի քան երկուսուկես միլիարդ դրամ գումարի մեծ մասը գնացել է Ռոբերտ Քոչարյանի զավակի կողմից ղեկավարվող “Տոյոտա-Երևան” ՍՊԸ-ին (պաշտոնական սեփականատեր Սամվել Մայրապետյան): Եզրակացությունները թողնում եմ ձեզ, սիրելի ընթերցողներ: Ու սա այն պարագայում, որ Քոչարյանը պաշտոնի չի: Բա 10 տարվա ընթացքում ինչեր է արել… դեռ կպարզվի…
Ըստ մատակարարների ընդամենը հազար դրամ մասը
ՙՏոյոտա Երեւան՚ ՍՊԸ 1931710 72,6%
ՙԿարկոմավտո՚ ՍՊԸ 118303 4,4%
ՙՄուրան՚ ՍՊԸ 115560 4,3%
ՙԳլոբալ Մոթորս՚ ՍՊԸ 112420 4,2%
ՙԵվրովագեն՚ ՍՊԸ 106451 4,0%
ՙՄագաս Ինվեստ՚ ՓԲԸ 105532 4,0%
ՙԻ ԷՄ ՍԻ՚ ՓԲԸ 41310 1,6%
ՙԱրիան Մոթորս Սենթրլ
Սերվիս՚ ՍՊԸ 36000 1,4%
ՙԳարանտսերվիս՚ ՍՊԸ 28840 1,1%
ՙԱրարատ Մոթորս՚ ՍՊԸ 11400 0,4%
Ելենա Զաքարյան 10600 0,4%
ՙՎալտի Մոթորս՚ ՍՊԸ 8000 0,3%
Սարգիս Բարսեղյան 6200 0,2%
Արթուր Նազարեթյան 5535 0,2%
Բենիամին Շահինյան 4500 0,2%
Դիանա Աբգարյան 4500 0,2%
Արտակ Խաչատրյան 4500 0,2%
Արմեն Կոստանյան 4500 0,2%
ՙԱրմենիա-Լադա՚ ՓԲԸ 3870 0,1%
2659731 100,0%
Tags: Kocharyan, money-washing, Սեդրակ Քոչարյան, Քոչարյան Ռոբերտ, Sedrak Kocharyan, փողերի լվացում
Posted in Domestic, Menq Մենք | 1 Comment »
October 2, 2009 by tsiranyan
Այսօր Սերժ Սարգսյանը մեկն էլ է Սփյուռքահայ գաղութներ` տեղի հայ բնակչությանը համոզելու, որ նախաստորագրված արձանագրությունները բխում են Հայ ազգի շահերից: Բայց արի ու տես, որ հենց առաջին ժամերը կարելի է ձախողված համարել, քանի որ Ֆրանսիայում մեր հայրենակիցները բողոքի հզոր ակցիաներ են կազմակերպել, որի ընթացքում ոստիկանությունը Սերժին պաշտպանելու համար փորձել է ցրել բողոքողներին: Արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, կան վիրավորներ: Սերժը պետք է Կանադայի հրապարակում ծաղկեպսակ դներ Կոմիտասի արձանին, բայց… Հայտնվել է երկու րոպեյով ու փախել` հետևից լսելով ՈՉ, ԴԱՎԱճԱՆ, ԴՈՒ ԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՍ… Ճիշտն ասած “Երկիր մեդիայով” կադրերը նայեցի` քեֆս եկավ: Վերջապես խելքի ենք գալիս, ցավոք դանակը ոսկորին հասնելուց հետո: Մի կողմից էլ մտածում եմ, որ Սփյուռքին սա քիչ է: Երկու տարի նրանք նկատելու չէին տալիս, թե ինչ հակապետական ռեժիմ է հաստատվել երկրում (և ընդհանրապես ժողովրդավարությունը Հայաստանում երբեք իրենց գործը չի եղել): Երբ նրանց բացատրում էիր, որ սա լուրջ ձախողումների է բերելու Հայաստանի Հանրապետությունը, բանի տեղ չէին դնում, քանի որ իրենց պետք էր արտաքինից կայուն, հանգիստ Հայաստան, ուր ամառները կայցելեին և սարերից իջած պաղ ջուր կխմեին և գհիյանային Մասիսով: Դե հիմա իմացեք Հայաստանի քաղաքացիների ղադրը, թե ոնց են սրանց դիմացել և ինչ զրկանքների են ենթարկվել այս ռեժիմի դեմ պայքար մղելով:
Լուսանկարը` Ա1պլյուս
Tags: Armenian-Turkish relations, Diaspora protests against Serge Sargsyan, ՀՀ արտաքին քաղաքականություն, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստան, Հայկական անճարություն, Սերժ Սարգսյան, Ցեղասպանություն, Թուրքիա
Posted in Armenian Foreign Policy, Domestic, Foreign Affairs, Menq Մենք | 2 Comments »
September 22, 2009 by tsiranyan
Շաբաթ օրը բացվեց Հայբիզնեսբանկի գլխավոր գրասենյակը Նալբանդյան փողոցի վրա: Ասեմ, որ շատ գեղեցիկ է ստացվել, բացի մուտքի դռնից: Գիշերվա լուսավորությունն էլ է շատ տպավորիչ և յուրօրինակ տեսք ունի մեր քաղաքի անճաշակությունների մեջ: Բայց ասելիքս սրա մասին չէ…
Այլ նրա, թե ինչու՞ երկրի` լեզուս էլ չի պտտվում ասել ամբողջ էլիտան եկել էր այդ շենքի հանդիսավոր բացմանը. էլ նախագահ ու վարչապետ, քաղաքապետ ու նախարարներ, Արցախի նախորդ և ներկա նախագահները, գործարարներ ու պատգամավորներ: Սա աննախադեպ է այն առումով, որ նույնիսկ Ռ. Քոչարյանի ժամանակ ամեն կարմիր լենտին վազող նախագահն այսքան մարդ չէր տանում հետը: Ըստ իս, ներկայացուցչականության ապահովման հնարավոր երկու տարբերակ կա.
Ա. Հայբիզնեսբանկն անչափ կարևոր է այս մարդկանց համար, որոնք ամեն մեկն իր հերթին օլիգարխ է և անօրիանական ստացած եկամուտները պետք է օրինականացնել: Իսկ այսօրինակ գործողություների համար անհրաժեշտ է մեկ կամ մի քանի “հուսալի” բանկեր, որոնք կօգնեն այդ գումարները “մաքրել”: Մեխանիզմենրը շատ հեշտ են և չեմ կարծում, որ պետք է խորանալ դրա դետալների մեջ: Անկասկած այս գործոնն էլ կա, որ եկել հասել էին այդ շենքի բացմանը, բայց…
Բ. Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ Ս. Սարգսյանը ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունի: Սրան է գումարվում նաև վերջերս նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք դժգոհության ալիք են բարձրացրել երկրի ներսում: Նախորդ օրն էլ այս իշխանության դագաղին հերթական մեխը, ես կասեի` մեխերը, խփեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած Լևոն Տեր-Պետրոսյանը (ելույթի վերլուծությունը հաջորդիվ): Ելույթում հնչած ուղերձները հստակ հասցեատերեր ունեին իշխանության մեջ և կարող են քայքայիչ դեր ունենան իշխանական վերնախավի համար: Իսկ իշխանությանն էլ այսքանից հետո բան չի մնում անելու, քան սեփական “հզորությունը” ապացուցելու համար նազիր-վեզիրներին պտտացնել Ս. Սարգսյանի հետ` կարծեցյալ տպավորություն ստեղծելու համար, որ իշխանությունն ուժեղ է:
Բայց ինքը` Ս. Սարգսյանը գիտի, թե էտ նազիր-վեզիրները մի գիշերվա ընթացքում ոնց են մտափոխվում: Այդպիսի մի օպերացիա էլ ինքը Սերժն է մասնակցել 1998 թվականը փետրվարի առաջին օրերին:
Posted in Uncategorized | Leave a Comment »
September 21, 2009 by tsiranyan
Այս բլոգի այցելուներին և ողջ հայությանը շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ: 18 տարին քիչ չէ որոշ ամփոփումներ կատարելու համար: Բայց որ դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու մեր ուզած Հայաստանը կառուցելու համար, դա ակնհայտ է: Եվ որքան շուտ ուզենանք դա անել, այնքան վստահ կզարգանա մեր պետությունը:
Շնորհավոր:
Tags: Independence Day, Հայաստանի Հանրապետություն, Անկախության օր, Republic of Armenia
Posted in Domestic, Menq Մենք | Leave a Comment »
September 12, 2009 by tsiranyan
Այսօր ընկերս իր հարազատներից, հարևաններից հավաքած ՀԴՄ կտրոնները տարել է Հարկային տեսչության տարածքային բաժին` ասել են STOP: Քանի որ կտրոններից ստանալիք գումարն անցնում է 60 հազարից, ուրեմն պետք է գնաս Պետեկամուտների կոմիտե ու հավաքածդ կտրոնների համար դեկլարացիա գրես: Արա, էս հայերը կլնի՞ մի բան նորմալ անեն: Երևի մոռացել են, որ ասում էին հարևաններով, բարեկամներով հավաքվեք, 6 միլիոնի կտրոն բերեք, ու ստացեք մեծ գումարներ: Հիմա տեսան իրանց ասածների տակից դուրս չեն գալիս, սկսեցին արհեստական բարդություններ ստեղծել: Եվ այս ամենն անօրինական է: Բացի այդ, խոսակցություններ կան, որ տարածքային բաժիններում կան, այսպես կոչված, դալալներ, որոնք քեզանից վերցնում են կտրոնները կես գնով, որպեսզի դու հերթ չկանգնես: Հետո էլ ինքն իր ծանոթների միջոցով ստանում է հասանելիք բոնուսը:
Ձեր այն ծանոթներին, որոնք դեռ չեն ստացել իրենց հասանելիք գումարը, և որոնցից կպահանջեն դեկլարացիա գրեն, ասեք, թող դեկլարացիայի մեջ գրեն մեկ նախադասություն` նվեր եմ ստացել 150 մարդուց: Անօրինականություններին ապուշությամբ պետք է պատասխանել:
Tags: Հայկական անճարություն, ՀԴՄ կտրոն
Posted in Domestic, Menq Մենք | 4 Comments »
September 12, 2009 by tsiranyan
Վերջին օրերին տագնապալի նորություններ են հայտնվել մամուլում, որտեղ նշվում է, որ վրացական գիտնականներն այցելում եմ Թուրքիայի հյուսիսարևելյան նահանգներ` պատմական Տայք և փորձում են այնտեղի հայակական պատմամշակութային կոթողները ներկայացնել որպես վրացական: Եթե Վրաստանում գտնվող մեր կոթողներին քիչ թե շատ կարող ենք տեր կանգնել և բարձրաձայնել դրանց նկատմամբ վրացիների ոտնձգությունների վերաբերյալ, ապա Թուրքիայի մեր կոթողների հարցում բարդություններն ավելի լուրջ կարող են լինել: Մի կողմից թուրքերը միայն կողմ կլինեն, որ հայերի հետքերն այստեղից հնարավորինս մաքրեն, և բացի դա` մենք այնտեղ չունենք հայկական բնակչություն կամ մարդիկ, որոնք կբարձրաձայնեն սրա մասին: Եվ մեկ օր` մի քանի տարի հետո կհայտնաբերենք, որ այս խնդիրն այլևս ի վիճակի չենք լուծել և փաստի առաջ կկանգնենք: Դրա համար կոչ եմ անում բոլորին այս լուրը մաքսիմալ տարածել, բարձրաձայնել և փորձել ամեմաբարձր մակարդակով լուծել այս խնդիրը, չնայած ոչ բարձր և ոչ էլ մակարդակ չկա Հայաստանի իշխանական վերնախավում:
Ստորև ներկայացնում եմ սույն խնդրի հետ կապված մի քանի հրապարակում.
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=14656&SectionID=0&RegionID=0&Date=09/04/2009&PagePosition=1
http://www.rosbalt.ru/2009/09/10/670924.html
Tags: Armenian Apostolic Church, Armenian-Turkish relations, ՀՀ արտաքին քաղաքականություն, Հայ առաքելական եկեղեցի, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայկական անճարություն, Վրաստան, Թուրքիա
Posted in Armenian Foreign Policy, Foreign Affairs, Menq Մենք | 1 Comment »
September 4, 2009 by tsiranyan
Tags: Քոչարյան
Posted in Menq Մենք | Leave a Comment »
August 31, 2009 by tsiranyan
Բոլորին է հայտնի, որ Ղարաբաղյան հիմնահարցում առանց որևէ առաջընթացի Թուրքիան չէր պատրաստվում որևէ զիջման գնալ` Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու գործում: Ու այսօր հանկարծ երկու երկրների արտգործնախարարությունները հայտարարություն են տարածում` “սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետևյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։” Չնայած այն փաստին, որ ձևակերպումները հաջորդ պարբերության մեջ շատ լղոզված են և յուրաքանչյուր կողմին թույլ են տալիս ստորագրված արձանագրությունները չվավերացնել, մասնավորապես` “երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական և օրենսդրական գործընթացների”, այդուամենայնիվ Թուրքիան չէր գնա որևէ այս կարգի հայտարարության, եթե համոզված չլիներ, որ Ղարաբաղյան հարցում հայերը գնալու են լուրջ զիջումների, ինչի մասին բազմիցս հայտարարել են Թուրքիայի ղեկավարները: Եվս մեկ կեսգիշերային հայտարարության սպասեք շատ շուտով հենց Արցախի հիմնահարցի հետ կապված: Աշունը շատ թեժ է լինելու:
Ու ամենաբոմբը նա է, որ կա կետ պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ:
Լուսանկարը` News.am
Tags: Armenian-Turkish relations, ՀՀ արտաքին քաղաքականություն, Հայ-թուրքական հարաբերություններ, Սերժ Սարգսյան, Ցեղասպանություն, Ադրբեջան, Արցախ, Թուրքիա
Posted in Armenian Foreign Policy, Artsakh, Foreign Affairs | Leave a Comment »
August 31, 2009 by tsiranyan
Նոր կարդում էի Սերժի հարցազրույցը ԲիԲիՍի ռուսական ծառայությանը: Սկզբում կարդացի դրա թարգմանված տարբերակը` Tert.am-ում: Ասեցի, երևի հայերեն թարգմանությունը լավը չի, քանի որ նույնիսկ այդքան թույլ գիտելիք և մտածելու կարողություն ունեցող ՍՍ-ն չէր կարող այսքան անիմաստ հարցազրույց տալ: Հետո գտա անգլերենով տարբերակը մի քանի կայքերում` էլի նույնը: Վերջապես կարդացի ԲիԲիՍի-ի կայքում տպագրված բնօրինակ տեքստը` ավելի լավա հայերենի վրա կանգնած լինեի:
Այս հարցազրույցը Սերժի արտաքին քաղաքականության կռախն է, այսքան անատամ, բավանդակազուրկ հարցազրույց տվող մարդն իրավունք չունի երկիր ներկայացնելու: Թուրքիան հաղթեց Սերժի նախաձեռնած հայ-թուրքական մերձեցման խաղում: Հարցազրույցը ցույց է տալիս, որ Սերժն իրեն պատեպատ է տալիս, բայց այլևս ի վիճակի չէ ադեկվատ քայլերի դիմել` գնալ, թե չգնալ Թուրքիա: Գնա էլ, չգնա էլ, միանշանակ պարտվել է թուրքական ճակատում` հանձնաժողովի ստեղծելու հարցում զիջեց, սահմանը չբացվեց, ղարաբաղյան հարցն էլ ամուր մտավ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ: Հետո էլ Հ2 հեռուստաընկերության մեկնաբանն էլ շաբաթ օրվա լրատվական թողարկաման ժամանակ զարմանում էր , թե ինչու՞ են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներն հայերի հետ ունեցած խնդիրները քննարկում առանց հայկական կողմի: Պատասխանը շատ պարզ է, սիրելի լրագրող. Թուրքիան և Ադրբեջանը մեր հարցերը լուծում են, քանի որ հայկական կողմն դրանք լուծել ունակ չէ: Հայկական կողմին, ցավոք սրտի, հենց շնորհիվ ՀՀ իշխանությունների այնպես են անկյուն մտցրել, որ մեր ձայնն արդեն կարևոր չէ:
Նորմալ երկրում ղեկավարն այսքանից հետո գնում է: Բայց նորմալ երկրում…
Tags: Armenian-Turkish relations, Genocide, ՀՀ արտաքին քաղաքականություն, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայկական անճարություն, Սերժ Սարգսյան, Ցեղասպանություն, Թուրքիա
Posted in Armenian Foreign Policy, Foreign Affairs | Leave a Comment »